19.10.2023|
13:01
Պատերազմում պարտվելու, մոտ 5000 զոհի, տասնյակ հազարավոր վիրավորների, հարյուր հազարավոր բռնի տեղահանված արցախցիների, Հայաստանի սուվերենության գնով Ադրբեջանի հետ «խաղաղության դարաշրջանը» դեռ չտեսած, Նիկոլ Փաշինյանը հիմա էլ անցել է «խաղաղության խաչմերուկին»: Փաշինյանի եվրոպական կուրատորները նրանից պահանջում են է՛լ ավելի խրվել կեղտի մեջ, է՛լ ավելի շատ զիջումներ կատարել, ավելի խորացնել տարածաշրջանի անկայունությունը, ինչը մեծ բավականությամբ կատարվում է: