24.10.2023|
11:11
Ես, անկեղծ ասած, հարգանքով եմ վերաբերվում ՈՄԱ֊ի և մյուս երիտասարդական կառույցների կամավորական նախաձեռնություններին, բայց չեմ տեսնում նոր սերնդի այդ ջանքերում ամենակարևորը՝ ուղղակի ու անկեղծ բողոք ընդդեմ այն ամենի, ինչ կատարվում է մեր երկրում։ Պատմությունը շռնդալից տեղապտույտ է անում ժամանակակից Հայաստանում, որովհետև ամենաակտիվ, եռանդուն ու աշխույժ սերունդը վախենում կամ հրաժարվում է ձայն հանել ընդդեմ պիղծ ռեժիմի։