Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բա­րի հով­վի կեն­դա­նի օ­րի­նակ

Բա­րի հով­վի կեն­դա­նի օ­րի­նակ
03.12.2019 | 00:08
Շա­տերս ենք կար­դա­ցել ա­վե­տա­րա­նա­կան բա­րի հով­վի օ­րի­նա­կի մա­սին, ով իր կյանքն է դնում իր ոչ­խար­նե­րի հա­մար: Ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին մտա­ծում ենք, որ դա ան­ձամբ Հի­սու­սին է վե­րա­բե­րում, և դա իս­կա­պես այդ­պես է, որ­պես Հով­վա­պետ, բայց երկ­րա­յին ի­մաս­տով կան նաև մար­դիկ, ո­րոնք ի­րենց նվի­րա­բե­րել են Տի­րոջ զա­վակ­նե­րին ան­կո­րուստ հով­վե­լու և ուղ­ղոր­դե­լու դե­պի փր­կու­թյան նա­վա­հան­գիստ:
Հի­մա պի­տի կար­դաք մե­կի մա­սին, ով Ա­վե­տա­րա­նը փոր­ձեց ապ­րել ըստ գր­ված Խոս­քի։
Ինն­սու­նա­կան թվա­կան­նե­րի մութ ու ցուրտ այն դժն­դակ տա­րի­նե­րին էր: Մար­դիկ ոչ թե ապ­րում էին սահ­մա­նա­յին կռիվ­նե­րի, երկ­րա­շար­ժի ա­վե­րակ­նե­րի, ցր­տի ու սո­վի մի­ջան­կյալ­նե­րում, այլ հա­րա­տևում էին Աստ­ծո ո­ղոր­մու­թյամբ ու զո­րու­թյամբ, այ­լա­պես անհ­նար կլի­ներ այդ պայ­ման­նե­րում ապ­րել ու հաղ­թա­նա­կել ի վեր­ջո։
Ա­հա հենց այդ տա­րի­նե­րին մեր մեջ հայ­տն­վեց քա­հա­նա­յա­կան փա­րա­ջա­յով, ա­րևմ­տա­հա­յե­րեն խո­սակ­ցա­կա­նով մի բա­րե­համ­բույր դեմ­քով մարդ, ով կուշտ ու տա­քուկ Ա­մե­րի­կա­յից կա­մո­վին ե­կել հա­սել էր Հա­յաս­տան, միայն մի նպա­տա­կով՝ Տի­րոջ խոս­քի կեն­դա­նու­թյա­նը հա­ղորդ ա­նե­լու դե­ռևս կո­մու­նիս­տա­կան ա­նաստ­վա­ծու­թյան ա­մուլ սր­տե­րում Քրիս­տոս Տի­րոջ հան­դեպ հա­վատ­քի լույ­սը վա­ռե­լու հա­մար...
Այդ տա­րի­նե­րին շա­տերն էին ե­կել ու մի քիչ մր­սել, մի քիչ խա­վա­րում քայ­լել ու գնա­ցել, բայց այս մի հո­վիվ-քա­հա­նան չգ­նաց, այլ մնաց, որ մեզ հետ հա­վա­սա­րա­պես կրի մեր ազ­գին բա­ժին ըն­կած ա­ռա­քե­լու­թյու­նը: Ա­յո՛ ա­ռա­քե­լու­թյու­նը. այդ մութն ու ցուր­տը, երկ­րա­շար­ժի կո­րուստն ու ա­վե­րը, սովն ու ան­լույս օ­րե­րը, ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մեր քաջ ար­ծիվ­նե­րի մահն ու հաղ­թա­նա­կը այդ տա­րի­նե­րին մեր ազ­գի իս­կա­կան ա­ռա­քե­լու­թյունն էին, կրե­լու Հի­սու­սի չար­չա­րանք­նե­րի երկ­րա­յին տա­ռա­պանք­նե­րը, քան­զի սա­տա­նա­խոր­հուրդ այն պե­տու­թյան փլուզ­ման ա­ռա­ջին սե­պը հենց մեր ազ­գի մի­ջո­ցով կա­տար­վեց, իսկ մնա­ցածն ար­դեն հեշտ էր։
Այդ պատ­ճա­ռով սա­տա­նա­յի ողջ կա­տա­ղու­թյու­նը ուղղ­վեց հենց մեր փոք­րիկ կար­ծե­ցյալ ազ­գի դեմ, ում վրա նա ար­դեն 2000 տա­րի է ո­խա­կա­լու­թյան թու­նա­տամ ու­ներ, ոչն­չաց­նե­լու ու պատ­մա­կան քար­տե­զի հուշ դարձ­նե­լու Հա­յոց ազ­գը, ինչ­պես շատ զո­րա­վոր ազ­գե­րի ա­րեց, բայց այս ան­գամ էլ նա ա­տամ կոտ­րեց ու պարտ­վեց, քա­նի որ մեր Հո­վիվն ու Տե­րը ան­ձամբ Աստ­ծո Որ­դին էր, ՈՒմ մենք հա­վա­տա­ցել էինք ա­ռա­ջի­նը:
Ա­հա այդ հո­վիվ-քա­հա­նան սկ­սեց մեզ հետ հի­վան­դա­նոց­ներ ու թշ­վա­ռու­թյան մեջ տա­ռա­պող մարդ­կանց ըն­տա­նիք­ներ այ­ցե­լել և օգ­նել թե՛ խոս­քով, թե՛ գոր­ծով, կա­տա­րե­լով Տի­րոջ Խոս­քը. «Հի­վանդ էի՝ այ­ցե­լե­ցիք, կա­րի­քա­վոր էի՝ օգ­նե­ցիք»:
Այդ այ­ցե­լու­թյան ժա­մա­նակ քա­հա­նան իր հետ բե­րել էր Ա­վե­տա­րան­ներ, ու «Գայ­լե­րը մեր մեջ» իր հե­ղի­նա­կած գր­քույկ­նե­րը, քան­զի բա­րի հո­վի­վը լավ գի­տեր, որ ա­նաստ­վա­ծու­թյան ռե­ժի­մից ա­զա­տագր­ված ժո­ղովր­դի մեջ շու­տով սա­տա­նան կսկ­սի իր մո­լո­րեց­նող ծա­ռա­նե­րին ու­ղար­կել որ­պես գա­ռան մոր­թով գայ­լեր, հո­գևո­րա­պես դեռ ի­րենց աջն ու ձա­խը չտար­բե­րող մեր ժո­ղովր­դի մեջ ի­րենց ո­րոմ­նե­րը ցա­նե­լու հա­մար:
Մենք կար­ծում էինք, թե այս քա­հա­նան մյուս­նե­րի նման շու­տով կգ­նա տա­քուկ ու լու­սա­վոր իր տու­նը՝ Ա­մե­րի­կա, բայց այս մե­կը մնաց, մեզ հետ հա­վա­սա­րա­պես մր­սեց, տա­ռա­պեց, հի­վան­դա­ցավ ու այս­տեղ էլ մա­­հա­ցավ 1997 թվին, այն էլ հենց ապ­րի­լի 24-ին, որ­պես կեն­դա­նի օ­րի­նակ բա­րի հով­վի:
Չնա­յած իր հա­րա­զատ­նե­րը ո­րո­շե­ցին նրա մար­մի­նը տե­ղա­փո­խել Ա­մե­րի­կա, որ մի­գու­ցե գե­րեզ­մա­նը մոտ լի­նի, որ այ­ցե­լու­թյան հա­ճա­խա­կի գնան, բայց մեր սի­րե­լի ու բա­րի հով­վի սիր­տը մնաց Հա­յաս­տա­նում:
Հի­մա ըն­թեր­ցո­ղը ար­դեն կու­զե­նա ի­մա­նալ, թե ով է այդ քա­հա­նա-հո­վի­վը. ա­սեմ, այդ մե­ծա­տա­ռով մար­դը Գրի­գոր քա­հա­նա Հայ­րա­պե­տյանն էր Ֆրեզ­նո­յից, ով մեր տխ­րա­մած տա­րի­նե­րին շա­տե­րի հա­մար Երկ­նա­յին Բա­րի Հով­վի` Հի­սուս Քրիս­տո­սի կեն­դա­նի ար­տա­ցո­լումն է երկ­րի վրա:
Ան­ցավ մի քա­նի ա­միս: 1997 թ. դեկ­տեմ­բե­րի 15-ի գի­շե­րը Ջորջ Քրբ­րի­չյան ա­նու­նով մի բա­րե­պաշտ քրիս­տո­նյա ե­րազ է տես­նում, հայ­տն­վում է ճեր­մակ հան­դերձ­ներ հա­գած տեր Գրի­գոր քա­հա­նան ու ա­սում. «Իմ գրու­թյուն­նե­րես մինն ու­նիս, զայն տուր որ­դոյս՝ տեր Ե­ղիա­յին, որ­պես­զի զայն հրա­տա­րա­կէ: Ես ինք­զինքս քե­զի հայ­տն­վե­ցի, որ­պես­զի հաս­տա­տեմ պատ­գա­մը, և որ մար­դիկ գիտ­նան, որ կեն­դա­նի եմ: Ա­մեն մարդ կխոր­հի թէ մե­ռած եմ, բայց կս­խա­լին. ես ողջ եմ Քրիս­տո­սով և գե­րա­զանց հա­րուստ: Աշ­խար­հի վրա աղ­քատ էի, բայց գան­ձերս եր­կին­քը դի­զե­ցի. ու հի­մա շատ հա­րուստ եմ և կվա­յե­լեմ ու­նե­ցած­ներս»:
Արթ­նա­նա­լուց հե­տո Ջոր­ջը փնտ­րում ու գտ­նում է հի­շյալ գրու­թյու­նը՝ «Յա­վի­տե­նա­կան գան­ձեր» վեր­նագ­րով ու փո­խան­ցում նրա որ­դուն:
Ես էլ պար­զա­պես այդ գան­ձե­րից մի քա­նի տող եմ մեջ­բե­րում՝ ուղղ­ված յու­րա­քան­չյու­րիս.
«Ար­թուն ըլ­լալ. սա Տի­րոջ պատ­գամն է: Հա­յաս­տա­նյաց ե­կե­ղեց­ւոյ Յի­սու­սան­վեր հայ­րե­րը Ար­թուն կոչ­ված են (որ­պես բա­ցատ­րու­թյուն ա­վե­լաց­նեմ, որ Գրի­գոր ա­նու­նը թարգ­ման­վում է Ար­թուն, իսկ մենք Գրի­գոր Լու­սա­վոր­չի հո­գևոր զա­վակ­ներն ենք), այն միակ պատ­ճա­ռաւ, որ երկ­րա­ւոր այս այս կեան­քին մէջ, Եր­կն­քի Թա­գա­ւո­րու­թեան տե­սի­լքը միշտ վառ են պա­հած: Ի­րենց հա­ւատ­քին կան­թե­ղը Ա­վե­տա­րա­նի Բա­րի լու­րո­վը լու­սա­ւո­րած են, երկ­րի վրայ իբրև երկն­քի քա­ղա­քա­ցի­ներ ապ­րած են: Թե ինչ­պէ՞ս կր­ցած են...Ար­թո՛ւն մնա­ցած են....
Տէ­րը պի­տի գայ: Ե՞րբ պի­տի գայ, չենք գի­տէր: Սա­կայն գի­տենք թէ պի­տի գայ: Ա­հա թէ ին­չու Տեր Յի­սուս ը­սաւ. «Ե­րա­նի այն ծա­ռա­յին, ո­րուն Տե­րը գա­լով զինք ԱՐ­ԹՈՒՆ կը գտ­նէ»:
Ա­վե­լաց­նեմ, որ տա­րի­ներ անց նույն հով­վա­կան սխ­րան­քը կա­տա­րեց նաև Ա­մե­րի­կա­յից Հա­յաս­տա­նում վե­րաբ­նակ­ված տեր Տա­ճատ քա­հա­նան, ով ան­ցյալ տա­րի նն­ջեց Հա­յաս­տա­նում՝ շա­տե­րի սր­տե­րում վա­ռե­լով Քրիս­տոս Հի­սու­սի հա­վատ­քի կեն­դա­նի լույ­սի կան­թե­ղը:
Մենք էլ ա­ղո­թենք ու խնդ­րենք, որ Տի­րոջ ընտ­րյալ հո­վիվ­նե­րի սեր­մա­նած բա­րի հուն­դե­րը հա­յոց սր­տե­րում երկ­նա­բույր պտուղ­ներ տան ի փառս Աստ­ծո: Ա­մեն:
Իսկ այս գրու­թյու­նը թող դիտ­վի որ­պես հար­գա­նաց տուրք ե­րա­նե­լի այդ հո­գի­նե­րի հի­շա­տա­կի։
Մեհ­րու­ժան ԲԱ­ԲԱ­ՋԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 18101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ