ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հեղափոխություն, լայն իմաստով, հետո պիտի տեղի ունենար

Հեղափոխություն, լայն իմաստով, հետո պիտի տեղի ունենար
09.03.2024 | 15:01

2018-ին տեղի ունեցածը, արդեն գիտենք, որ հեղափոխություն չէր, իշխանության հանձնում էր ոչ օրդինար ճանապարհով։ Հեղափոխություն, լայն իմաստով, հետո պիտի տեղի ունենար, և այն պիտի իրականացնեին Ադրբեջանի ու Թուրքիայի ղեկավարներն իրենց տեղի ազդեցության գործակալների միջոցով։

Այդ հեղափոխության նախապատրաստական աշխատանքները պիտի սկսվեին 2007-2008 թվականներին, երբ Սերժիկի բարեկամները, Մոսկվայում բնակվող դերասանների եղբայրների ու ԱՄՆ դեսպանի հետ Երևանի սրճարաններում քննարկում էին հայ-թուրքական մերձեցումը։ Հետո պիտի 2008 թվի ընտրությունների արդյունքները կեղծվեին, և որպես հաշտության պատրաստակամության առաջին ձնծաղիկ՝ ֆուտբոլիստների շապիկներից հեռացվեին Արարատ լեռան պատկերները։

Հարգելի հայեր, զանգվածային լրատվամիջոցներով ձեզ ամեն օր խաբում են։

ՈՒ հավատացե՛ք ինձ, Նիկոլ Փաշինյան-ի դեմ խոսողները խաբում են ավելի շատ, քան հենց ընքը՝ Նիկոլը։

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 3100

Մեկնաբանություններ