ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Միայն Հայաստանում են մտածում, թե Ռուսաստանը պարտավոր է աշխատել ցանկացած փնթի իշխանության հետ

Միայն  Հայաստանում են մտածում, թե Ռուսաստանը պարտավոր է աշխատել ցանկացած փնթի իշխանության հետ
09.03.2024 | 11:24

Հիմա էլ նոր բան են գցել բերանները, թե բա՝ գուցե Ռուսաստանը անվտանգության ոլորտում լավագույն գործընկերը չէ, բայց շատ վատ թշնամի է։ Սա էլ մանիպուլյացիայի մյուս երեսն է։

ԵՄ-ի չինովնիկները, օրինակ, ակնհայտ հասկացնում են, որ իրենց համար անցանկալի է Թրամփի իշխանության վերադառնալը։ Ինչու՞։ Որովհետև անվտանգության ոլորտում փոխգործակցում են ոչ թե ԱՄՆ-ը և ԵՄ-ը, այլ ԱՄՆ-ի և ԵՄ-ի իշխանությունները։ Իշխանությունների փոփոխությունները հնարավոր է բերեն փոփոխության նաև ԱՄՆ-ԵՄ փոխգործակցության ձևաչափում։ Եվ միայն Հայաստանում է, որ մտածում են, թե Ռուսաստանը պարտավոր է ցանկացած փնթի իշխանության հետ աշխատել։ Հետևաբար, պետք է մտածել ոչ թե Ռուսաստանին թշնամի չդարձնելու վերաբերյալ, այլ ինչպես անել, որ փոխգործակցության արդյունավետությունը հասցվի շահավետ ու բարձր մակարդակի։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 1961

Մեկնաբանություններ