ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ահա սա՛ է Հայաստանը

Ահա սա՛ է Հայաստանը
08.03.2024 | 08:45

Տրանսսիբիրյան մագիստրալն աշխարհի ամենախոշոր ստրատեգիական ճանապարհն է:

Կառուցվել է Ռուսաստանում 1891-1916 թվականներին:

Մեկ տարվա ընթացքում, սիբիրյան անտառների, գետերի ու ճահիճների միջով ռուսներին հաջողվել է կառուցել հինգ հարյուր կիլոմետր ճանաճարհ:

Մեկ դար առաջ մեկ տարում… 500 կիլոմետր:

ՈՒզում էի գուգլով գտնել, թե Հայաստանով անցնող Հյուսիս-հարավ ավտոճանապարհը քանի կիլոմետր պետք է լինի ու երբ են սկսել կառուցումը: Բայց բանից պարզվում է, որ ավելի հեշտ է իմանալը, թե այդ ճանապարհի կառուցման ընթացքում փողերի լվացման ու այլ հանցագործությունների համար քանի քրեական գործ է հարուցվել, քան պարզելը, որ երկարությունը մոտ հինգ հարյուր կիլոմետր է, իսկ կառուցումը սկսել են 2015 թվականից:

Ահա սա է Հայաստանը:

Հայաստան, որտեղ երեսունհինգ տարի անց, Գյումրիում դեռ փլատակներ կան, որտեղ չկառուցվեց ոչ մի մարզական ստադիոն, իսկ եղածն էլ իշխանությունները հարյուրապատիկ էժան գներով սեփականաշնորհեցին իրենց օրթախներին:

Հայաստան, որի երկու գլխավոր քաղաքներն իրար կապող 150 կիլոմետրանոց երկաթգծով գնացքն անցնում է երեք ու կես ժամում:

Հային պետք է փրկել հայի կառավարումից:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2788

Մեկնաբանություններ