ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Լավ չէ և աշխարհին հարել և Աստծուն՝ միաժամանակ ծառայելով երկու հակառակ հզոր տերերի

Լավ չէ և աշխարհին հարել և Աստծուն՝ միաժամանակ ծառայելով երկու հակառակ հզոր տերերի
07.03.2024 | 20:22

Սիրելի՛ քույրեր,

Աստծո սքանչելի դուստրեր,

Քրիստոսի վայելչազարդ հարսնացուներ,

դրախտակուրծք մայրեր,

առաքինախրատ տատեր, մարտի 8-ի տոնը չարից է, չելնեք գնաք, չհարեք նման հավաքների և ձեր պահքից դուրս չգաք, ձեր արժանապատիվ և վայելուչ տոնը Ապրիլի 7-ին է, մի՛ մոռացեք:

Լավ չէ և աշխարհին հարել և Աստծուն՝ միաժամանակ ծառայելով երկու հակառակ հզոր տերերի:

Մի տոնի արմատը պատժի և կորստի մեջ գտնվող լրջկված ու դիվահար Կլարա Ցետկինն է,

մյուսինը՝ Աստվածամայրը:

Խոհուն եղեք ընտրություն կատարելիս:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2201

Մեկնաբանություններ