Կնոջ շնորհը հրճվանք է նրա ամուսնուն, և նրա ողջախոհությունը զորացնում է նրա ոսկորները։ Խոնարհ կինը Տիրոջ պարգևն է, անփոխարինելի է առաքինի հոգին։ Շնորհների վրա շնորհ է ամոթխած կինը, և համարժեք կշիռ չկա նրա զուսպ հոգու համար։ Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է բարի կնոջ գեղեցկությունն իր տան հարդարանքի մեջ։ Ինչպես լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրա, այնպես էլ երեսի գեղեցկությունն է հանդարտ հասակի վրա։
Սիրաքի իմաստությունը 26. 16-22