Ների՛ր քո եղբոր անիրավությունը, և միայն այն ժամանակ աղոթելիս քո մեղքերը կներվեն։ Մարդը մարդու հանդեպ բարկություն է կուտակում, իսկ Տիրոջից բժշկություն է խնդրում։ Իր նման մարդու հանդեպ նա չունի ողորմածություն, բայց աղերսում է իր մեղքերի թողության համար։ Ինքը ևս մարմին է, բայց ոխ է պահում։ Ո՞վ քավություն կտա նրա մեղքերին։ Հիշի՛ր քո վախճանը և դադարի՛ր թշնամություն անելուց, հիշի՛ր ապականացու լինելդ ու մահդ և մնա՛ պատվիրանների մեջ։
Սիրաքի իմաստությունը 28. 2-7