ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Գեղարքունիքում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել

Գեղարքունիքում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել
10.10.2013 | 17:01

Գեղարքունիքի մարզի բնակիչները irates.am-ին պատմեցին, որ օրերս տեղացած ձյունը վնաս չի հասցրել իրենց ցանքատարածություններին: Ի ուրախություն իրենց, ցրտահարության դեպքեր չեն արձանագրվել: Պտղատու ծառերն ու բանջարեղենը «առողջ» են մնացել, չնայած` 4-5 աստիճան ցրտի առկայությանը. «Երբ արթնացանք և տեսանք ձյան բարձրությունը` սիրտներս մի պահ կանգ առավ, մտածեցինք, որ ցրտահարվել են թե՛ տնամերձ միրգ-բանջարեղենը, թե՛ մյուս հողամասերում գտնվող մնացած բերքը: Բայց, փառք Աստծո, շատ ուրախացանք և զարմացանք, երբ իմացանք, որ ոչ միայն մեր մարզում, այլև մյուս տարածաշրջաններում ցրտահարության դեպքեր չեն գրանցվել»,-պատմում էր Գավառ քաղաքի բնակիչ Վարդուհի Սիմոնյանը:

Այս պահին մարզում մռայլ և ամպամած եղանակ է, բայց տեղաբնակները չեն հուսահատվում, քանի որ օդերևութաբանները խոստացել են ջերմաստիճանի բարձրացում:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ