ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Առաջին ձյան հետևանքները` Գեղարքունիքի մարզում

Առաջին ձյան հետևանքները` Գեղարքունիքի մարզում
09.10.2013 | 15:25

Գեղարքունիքի մարզում հոկտեմբերի 7-ին տեղացած ձյունը վնաս է հասցրել բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի ցանքերին: Ինչպես տեղեկացնում է Գավառի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Նոնա ԽԱՉԻԿՅԱՆԸ, ձյունը նստել է մոտ 40-50 սմ հաստությամբ: Ձյան տակ մնացած կաղամբի, կարտոֆիլի ցանքերի թիվը, որոնք դեռ չէին հասցվել հավաքվել տեղաբնակների կողմից, հասնում է մի քանի հազար հեկտարի:

Պարզվում է, այս տարվա առաջին ձյունից տուժել են ոչ միայն տնտեսությունները, այլև ճանապարհային երթևեկությունը: Մարզի որոշ հատվածներում ձյան հաստությունը հասել է մոտ մեկ մետրի, որի հետևանքով առաջացել են ավտոմեքենաների խցանումներ: Շուրջ 35 ավտոմեքենա մնացել է ձնակույտերի տակ, որոնց օգնություն է ցուցաբերել մարզային փրկարարական ծառայությունը: Արձանագրվել են ավտովթարի մեկ դեպք և այլ պատահարներ:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 2392

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ