ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Որպեսզի հայ սպառողը ձվի պահանջարկ չունենա, անհրաժեշտ է ներկրել 40 հազար գլուխ վառեկ

Որպեսզի հայ սպառողը ձվի պահանջարկ չունենա, անհրաժեշտ է ներկրել 40 հազար գլուխ վառեկ
08.10.2013 | 17:21

Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ տեղեկացմամբ, Նոր տարվա կապակցությամբ յուրաքանչյուր ընտանիք կարող է մոտավորապես 20 հատ ձվի պահանջարկ ունենալ, ինչի հետևանքով շուկայում լրացուցիչ 14-15 մլն հատ ձվի անհրաժեշտություն կառաջանա: «Եթե հաշվենք, որ հանրապետությունում 830 հազարից ավելի ընտանիք կա, ապա առավելագույն պահանջարկի դեպքում մեր ընդհանուր արտադրանքը կազմում է 80 մլն, իսկ ամենավատթարագույնի դեպքում, այն կկազմի 71-72 մլն: Այսինքն, մենք ունենում են 80 մլն ձվի կանխատեսումով դեֆիցիտ` չորս ամիսների ընթացքում»,-ներկայացրեց բանախոսը: Ավելի մանրամասնելով խոսքը, թռչնաբույծների միության նախագահը նշեց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքնում պարզվել է, որ ձվի սպառման պահանջարկը օրական հասնում է 7000 ձվի. «Որպեսզի կարողանայինք ածան հավերի գլխաքանակը թարմացնել, մենք 180 հազար վառեկներ ներկրեցինք, մինչդեռ մեզ անհրաժեշտ է ներկրել ևս 40 հազար գլուխ վառեկներ, որպեսզի այս չորս ամիսներին` հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր, փետրվար, կարողանանք ապահովել մարդկանց ձվով և թռչնամսով: Մեր հաշվարկներով, այս ամիսներին բնականոն սպառում իրականացնելու համար անհրաժեշտ է օրական 707-710 հազար ձվի արտադրություն»,-պարզաբանեց Ստեփանյանը:

Նրա խոսքով, այսօր մեկ ձվի գինը 60-63 դրամ է, իսկ սպառման, վաճառքի կետերում 70-75 դրամ: «Մենք մեկ ձվից ակնկալում ենք 5-6 դրամ եկամուտ, առևտրային կազմակերպությունները` 5-6 դրամից ավել են ակնկալում, որը մեր կարծիքով ճիշտ չէ»,-ասաց նա` ընդգծելով, որ իրենք աշխատանք են տանում շուկայում գոյություն ունեցող անհավասարությունը կարգավորելու ուղղությամբ:

Որպեսզի տեղի արտադրողները կարողանան ամբողջությամբ իրենց արտադրանքը շուկայում իրացնել, թռչնաբույծների միությունը դեռ անցած տարվանից կառավարության հետ պայմանավորվածություն է ձեռք բերել` աջակցության դեպքում, դրսից ներկրում չիրականացնել:

«Մենք պարտավոր ենք դեֆիցիտի առաջացման դեպքում ինքներս ներկրել, որպեսզի մեր սպառողը դժգոհություններ չունենա և ձվի գնի բարձրացում չլինի»,-նշեց նա:

Անդրադառնալով արտերկրից ներկրվող թռչնակերի ծավալներին, բանախոսը տեղեկացրեց, որ տարեկան օգտագործվում է 110-120 հազար տոննա համակցված կեր: «Եգիպտացորենի 80-82 տոկոսը մենք ներկրում ենք արտերկրից, որովհետև մեր պահեստներում նման պաշարներ չունենք և դրսից ներկրված կերանյութն ավելի էժան է, քան տեղում արտադրվածը»,-ասաց նա` ավելելով որ հայ ֆերմերները տարեկան 58 միլիոն դոլար գումար են արտահանում կեր գնելու համար: Սակայն, ըստ Ստեփանյանի, իրենք պատրաստ են որպես պոտենցիալ գնորդներ համագործակցել տեղի ֆերմերների հետ, օգնել նրանց դիզվառելիքի, պարարտանյութի հարցում և տարվա վերջում օգտվել այդ բերքից:

Նշենք, որ այս տարի անմշակ հողերից 14 հազար հա հողատարծք օգտագործվելու է ցանքամշակման նպատակներով:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ