ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Ճամփեն պիտի փակվի, որ մեզ լսեն»

«Ճամփեն պիտի փակվի, որ մեզ լսեն»
08.10.2013 | 14:51

Խաղողի մթերման հարցը ամեն տարի չոքում է հայ գյուղացու դռանը: Մթերող ընկերությունները աշխատում են խաղողը գնել հնարավորինս էժան, գյուղացին էլ ճարը կտրած փչանալու վտանգի տակ գտնվող բերքը վաճառում է: Այսօր բողոքի են դուրս եկել Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի խաղողագործները; Նրանք պահանջում են, որ գյուղ այցելեն վարչապետն ու գյուղնախարարը և օգնեն իրենց: «Հարցը պիտի լուծվի, կառավարությունը պիտի լուծի, ոչ թե ընկնենք սրա-նրա հետևից, թե խաղողս էսքանով առ: Հիմա տղամարդիկ են դրսում, պետք լինի մենք էլ դուրս կգանք»,- մեզ հետ զրույցում ասաց աղավնաձորցի կինը, ով չցանկացավ անունը նշել: Աղավնաձորցիները պատրաստվում են փակելու միջպետական ճանապարհը՝ կառավարության ուշադրությունը գրավելու համար: «Էլ ճար չունենք, ճամփեն պիտի փակվի, մի բան արվի, որ մեզ լսեն»,- ասաց նույն տիկինը:


Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1685

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ