ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Բացառիկ և ընտիր գինիներ Արգենտինայից

Բացառիկ և ընտիր  գինիներ Արգենտինայից
04.12.2012 | 11:37

ՀԱՅՏՆԻ ԳԻՆԻՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵԶԱԿԻ ԲՆԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
Գտնվելով ամերիկյան մայրցամաքի հարավում, 42 միլիոն բնակչությամբ և Ֆրանսիայից չորս անգամ ավելի տարածքով, Արգենտինան մեկն է աշխարհի բնապահպանական պաշարներից: ՈՒնենալով նշանակալի բնական և լանդշաֆտային հարստություն` այնտեղ համագոյակցում են լեռնագագաթները հարթավայրերի հետ, փարթամ բուսականությունը բացարձակ չորության հետ, անտառները տափաստանների և սառցաբեկորները` ջրվեժների հետ:
Բնական էկոհամակարգերի այդ բազմազանության մեջ մի շարք շրջաններ շատ նպաստավոր են խաղողի զարգացման համար, տարածվում են ամբողջ Անդյան տարածաշրջանի երկայնքով: Երկրի խաղողագինեգործական քարտեզն ընդգրկում է ընդարձակ մի հողատարածք երկրի արևմուտքում, ձգվելով հյուսիսից հարավ, 22-ից մինչև 42 աստիճան լայնությամբ: Այդտեղ մշակվող մակերեսն ավելի քան 217750 հեկտար է:
Այս համատեքստում, ավելի քան հինգ դար, Արգենտինան զարգացրել է շատ յուրահատուկ խաղողագործություն: Բարձրությունը, ջերմաստիճանի լայն շրջանակը, տեղական նոու-հաու-ները, նոր տեխնոլոգիաները և ժողովրդի մշակույթը` խաղողագինեգործական ավանդույթին բարձր արմատավորված լինելը, նպաստում են, որ մեր գինիներն ունենան ուրույն ինքնատիպություն ու որակ:

ԲԱՐՁՐՈՒԹՅՈՒՆԸ
Միկրոկլիմաների և հողի տարբեր շերտեր առաջացնող բարձրությունը, անշուշտ, մեր խաղողագործության տարբերակիչ բնույթն է: Յուրահատուկ գործոն, որ մեզ առանձնացնում է ամբողջ աշխարհից, և որն արտահայտվում է մեր գինիների յուրահատուկ համի և բազմազանության մեջ:

ԿԼԻՄԱՅԻ ՄԱՅՐՑԱՄԱՔԱՅԻՆ ԲՆՈՒՅԹԸ
Մեր գինիների հումքը եզակի է: Արգենտինայի խաղողագինեգործական շրջանները գտնվում են բարձր հովիտներում, օվկիանոսից հեռու գտնվող անապատներում, որը մեր երկիրը տարբերակում է որպես մեկը աշխարհի փոքրաթիվ մայրցամաքային շրջանների խաղողագործական երկրներից:

ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԸՆԴԱՐՁԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԲԱԶՄԱԶԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Արգենտինան տարածքով ամենախոշոր երկրներից մեկն է աշխարհում, ունի հնավորություն մշակելու որակյալ խաղողի այգիներ շատ մեծ տարածքներում: Լինելով հակադրությունների երկիր` նրա խաղողագինեգործական բնապատկերները երկարաձգվում են սառը Պատագոնիայից մինչև պղնձե հյուսիս` ճանապարհին շրջանցելով բազմաթիվ ցնցող բնապատկերներ:

ՄԵՐ ՀՈՂԵՐԻ ՑԱԾՐ ԲԵՐՐԻՈՒԹՅՈՒՆԸ
Շատ քիչ հողեր են աշխարհում այդքան երիտասարդ և այդքան զուրկ սննդանյութերից, ինչպես մերը: Ազոտի բարձր հանքացումը, հիմնական մակրոսննդանյութը, որ արտադրվում է մեր` այսքան վայրի կլիմայի կողմից, բերում է նրան, որ ազոտի պարունակությունը և առկայությունը լինեն շատ ցածր:

ՉՈՐ ԿԼԻՄԱՆ
Լավ կլիմայական պայմանները նպաստում են խաղողի առողջ լինելուն: Տարեկան տեղումները տատանվում են 150-ից մինչև 400 մմ, ինչի համար շատ քիչ բուսասանիտարական բուժման կարիք կա, տրամադրելով գրեթե բնական սպասարկում: Շնորհիվ մեր կլիմայի չորության` մենք կարող ենք շատ հեշտությամբ արտադրել օրգանական գինիներ:
ՋՐԻ ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆԸ
Քիչ խաղողագործական շրջաններ աշխարհում ունեն նման բացառիկ որակի ջուր, ինչպիսին մեր լեռնաշղթաների հովիտներում է, որտեղ չկա աղտոտող որևէ միջոց լեռներում, որ այս կենսական ռեսուրսը տուժի քանակով և որակով: Ոռոգման ջուրն առաջանում է հիմնականում Անդյան լեռնաշղթայի հալոցքից:

ԳԻՆՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Արգենտինան ունի գինու կարևոր մշակութային ժառանգություն, որն այսօր մասն է իր ինքնության` որպես արտադրող, սպառող և արտահանող երկիր: Ավելի քան 400 տարվա պատմությունը երաշխավորում է ավանդույթը, որը համատեղում է խաղողագործական հին ու նոր աշխարհը:

ՄԱԼԲԵԿ (MALBEC)` ՄԵՐ ԳԼԽԱՎՈՐ ՏԱՐԱՏԵՍԱԿԸ
Չնայած ծագում է Ֆրանսիայի հարավ-արևմուտքից, այդ կարմիր տարատեսակն ավելի լավ հարմարվեց Արգենտինայի հողին, քան այլ տեսակներ: Այստեղ այն գտավ իդեալական էկոլոգիական պայմաններ իր զարգացման համար` տալով բացառիկ գինիներ: Արգենտինան ճանաչված է որպես ամենանրբաճաշակ Malbec գինիներ արտադրող երկիր:

ՏՈՌՈՆՏԵՍ (TORONTES)`
յուրահատուկ կրեոլական տարատեսակ
Արգենտինան միակ երկիրն է, որ այն արտադրում է: Այն լայն ճանաչում է ձեռք բերել Սալտա (SALTA) և Լա Ռիոխա (La Rioja) նահանգների խաղողի այգիներում: Այդ տարածքի միկրոկլիմայի շնորհիվ հաջողվել է եզակի այդ խաղողի որթի բացառիկ զարգացումը, որի արդյունքում ստացվել են մրգահամ ու համեղ գինիներ, որոնք երկար մնում են հիշողության մեջ:

Դիտվել է՝ 2866

Մեկնաբանություններ