26.02.2013|
23:57
Շատ հուզիչ, ավելին, անկեղծ ու անմիջական, բայց և արհեսավարժ էր կազմված պարոն Սարգսյանի պատասխանը Սերժ Թանգյանին: Սակայն դա ընդամենը մեր երկրին ու նրա խեղճ ժողովրդին պատուհասած, դավին ու ցավին անտեղյակ, դրսի մարդկանց մոտ կարող է առաջացնել տաք գրգիռներ, հուզմունքի զգացողություններ: «Այո՛, ժամանակն է փոփոխության: Ու ոչ ոք չի կարող օրենքից բարձր լինել: Կեղծիքն ու երեսպաշտությունը, զոռբայությունն ու թշնամանքը քանդելու ենք հատիկ առ հատիկ ու հետևողականորեն...»: