ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Ձեր բոլորի մայրիկներին ջերմ ողջույններ, հայրենավաճառ տականքներ

Ձեր բոլորի մայրիկներին ջերմ ողջույններ, հայրենավաճառ տականքներ
03.10.2023 | 21:33

Այսօր այցելել եմ Մասիսի համայնքապետարան, ընկերոջս՝ Դավիթ Համբարձումյանին տեսնելու համար: Իրավիճակը դժվար է նկարագրել: Հազարավոր անտուն արցախահայեր, ովքեր իրենց ընտանիքների համար ապաստան գտնելու վերջին հույս տեսնում են Դավիթին: Մարդկանց համար կան վրաններ, որտեղ կազմակերպվում է նրանց սնունդ տրամադրելը: Համայնքի բոլոր երևելի մարդիկ, համայնքապետարանի բոլոր աշխատակիցները զբաղված են միմիայն արցախահայերին ապաստարան գտնելով ու տրամադրելով:

Այս ամենը կատարվում է առանց որևէ պետական աջակցության, առանց համայնքի բյուջեի միջոցներն օգտագործելու: Ամենը սովորական մարդկանց, տեղի ձեռնարկատերերի միջոցներով: Արցախահայերը միմյանց մեջ զրույցներում ասում են, որ ծայրահեղ վիճակում պետք է գալ Մասիս, այստեղի քաղաքապետը հարցի մի լուծում կգտնի:

Եվ սա միակ համայնքն է, որտեղ կապիտուլյանտը ընտրություններով պարտվել է և հետագայում ճնշումներով և «մուտիլյովկաներով» չի հաղթել:

Հատուկ տեղադրում եմ իմ և Դավիթի 2018 թվականի հունիս ամսվա լուսանկարը, որին ծաղրում էին և հայհոյում հազարավոր հեղափոխական ոչնչություններ:

Ձեր բոլորի մայրիկներին ջերմ ողջույններ, հայրենավաճառ տականքներ:

Տիգրան ԱԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է՝ 3610

Մեկնաբանություններ