Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Վարդգես ՕՎՅԱՆ. Երկրի ողջ բնակչությունը հանդիսատեսի կարգավիճակում էր

Վարդգես ՕՎՅԱՆ. Երկրի ողջ բնակչությունը հանդիսատեսի կարգավիճակում էր
03.12.2013 | 14:14

Թող որևէ մեկն այլևս չհայտարարի, թե սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանն առանց ժողովրդի կամքը հարցնելու, ինքնակամ որոշում է կայացրել՝ ՄՄ (մաքսային ճահիճ) մտնելու մասին։ Այդ որոշումը կայացնելիս նա իր թիկունքում ունեցել է ՀՀ ազգաբնակչության, այդ թվում, այսպես կոչված, քաղաքական ուժերի լուռ համաձայնությունը։ Դա ապացուցվեց ոչ միայն վերջին երկամսյա անդրշիրիմյան լռությամբ, այլև հատկապես դեկտեմբերի 2-ին՝ օտար երկրի նախագահի այցելության ժամանակ։ Բացի 500 կամ 1500 ցուցարարներից, երկրի ողջ ազգաբնակչությունը (ժողովուրդ չեմ ասում) հանդիսատեսի կարգավիճակում էր։ Իսկ 1500 հոգին ՀՀ ազգաբնակչության նույնիսկ մեկ տոկոսն էլ չի կազմում: Աշխարհի այս կամ այն երկիրը, պետությունը կարելի է սիրել կամ չսիրել, բայց դրանց գերակշիռ մասին հարգում ենք որպես պետություն։ Ու հարգում են բոլորը՝ անկախ ազգային պատկանելությունից։ Հայաստանն այդ ցուցակում այլևս չկա, ցավոք։ Դրանում ո´չ ամերիկացին է մեղավոր, ո´չ ուզբեկը կամ ճապոնացին։ Ռուսն անգամ այդտեղ մեղք չունի: Տխուր ու ցավալի է։ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում»-ը մնաց գրականության ու պատմության էջերում, որպես քաղցր մի հուշ:

Դիտվել է՝ 1805

Մեկնաբանություններ