ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Այսպես էր ավերվում մայրաքաղաքը

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ. Այսպես էր ավերվում մայրաքաղաքը
31.07.2013 | 15:27

Կարծեմ 2007-ին փորձում էինք բնակիչների հետ միասին ընդդիմանալ «երրորդ մասի» հարևանությամբ գտնվող գողտրիկ մի բակի ավերման գործընթացին: Տարածքի բնակիչների ջանքերով այն ոչ միայն բարեկարգվել էր՝ մաքրվել, ծառ ու թփով պատվել, այլև վերածվել էր մանկական խաղահրապարակի: Բնականաբար, դա երկրի նախագահին և քաղաքապետին ո՞նց կարող էր ձեռք տալ, չէ? որ փողի վրա էին նստած, և ինչ-որ մեկին թույլ էր տրվել այդտեղ շինարարություն անել: Տարածքն էլ, բնականաբար, ներկայացվել էր որպես անբարեկարգ գոտի: Բնակիչները բողոքել էին նախագահի վերահսկողական ծառայություն, այնտեղից էլ մի ջահելի էին ուղարկել, ու սա էլ թղթերն էր անընդհատ նայում: Իհարկե, նաև տեսնում էր, որ թղթերում գրվածը չի համապատասխանում իրականությանը, բայց նրա խնդիրը ոչ թե դա բացահայտելն էր, այլ քաղաքապետի որոշումը «սաղացնելն» ու բնակիչների ձայնը լռեցնելը: Ահա այսպես էր ավերվում մայրաքաղաքը, և դրա վերջը չի երևում:

Դիտվել է՝ 2822

Մեկնաբանություններ