Մերձավոր Արևելքում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակին անդրադառնալով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Իրան-Իսրայել ուղու վրա ամեն ինչ չափազանց լարված է։ Այս անվերջանալի հարվածների փոխանակումը պետք է դադարեցվի։ Անհրաժեշտ է գտնել իրավիճակի կարգավորման այնպիսի ուղիներ, որոնք երկու կողմերին էլ կբավարարեն: Հարցի պատասխանը միշտ փոխզիջումների որոնման մեջ է, որոնք հնարավոր են տվյալ իրավիճակում, որքան էլ դա դժվար լինի»:               
 

Փոքրիկ նկարչուհի Ժասմինայի առաջին անհատական ցուցահանդեսը

Փոքրիկ նկարչուհի Ժասմինայի առաջին անհատական ցուցահանդեսը
08.06.2022 | 07:28

«Նարեկացի» արվեստի կենտրոնում բացվեց 11֊ամյա նկարչուհի Ժասմինա Հովսեփյանի առաջին անհատական ցուցահանդեսը։ Նրա ներկայացրած նկարները թեմատիկ առումով տարբեր բնույթ և ուղղվածություն ունեն, որոնցում գույների և երանգների հետաքրքիր ներդաշնակություն ու զուգորդում կա։

Նկարչուհին համարձակ է իր ասելիքի ընտրության ու արտահայտման գործում` առտնին պատկերներից մինչև չինական իրականության խորհրդանշային ներկայացում։ Սկսնակ նկարչուհու համար հետաքրքիր աշխարհ են կերպարները, որոնց նա հասցեական ասելիք ու բովանդակություն է հաղորդում:


Մարդաշատ ցուցահանդեսում միանման էին գնահատականները և կարծիքները, ամեն մեկը ողջունում էր սկսնակ արվեստասերի առաջին, բայց հուսալի քայլերը։ Իսկ դրա վկայությունը նաև մինչ այժմ կայացած տարբեր մրցույթներին, ստուգատեսներին, այլ միջոցառումներին Ժասմինայի մասնակցությունն է ու լավագույն ստեղծագործություններ ներկայացնելը։
Փոքրիկ ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև տողերիս հեղինակը, որը Ժասմինային ճանաչում է և գիտի մայրաքաղաքի թիվ 135՝ Գագիկ Ստեփանյանի անվան հիմնական դպրոցից (տնօրեն` Գարեգին Ներսեսյան), ուր «Չինական պատ» նկարչական մրցույթի արդյունքները ամփոփելիս, Ժասմինա Հովսեփյանը չինարեն լեզվով Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յունին պատմեց իր և իր դասընկերների կատարած նկարչական աշխատանքների մասին։ Ի դեպ, ցուցահանդեսում ներկայացված էին նաև չինական թեմաներով նկարներ։
Ավարտին մենք սիրով լուսանկարվեցինք նկարչուհու հետ։ Այդ լուսանկարը, ավելի քան վստահ եմ, տարիներ անց հպարտությամբ կներկայացնենք հանրությանը՝ խոսելով կայացած արվեստագետի մասին։


Սերգո Երիցյան
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 12398

Մեկնաբանություններ