27.11.2020|
03:03
ԼՂՀ պաշտպանության բանակի Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար, ՀՀ ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, հնագետ, հրապարակախոս ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԸ ծնվել էր Հայաստանից հեռու՝ 1957 թ., ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Ֆրեզնո քաղաքից 40 մղոն հեռու գտնվող Վայսելիա ավանում, որտեղ անողոք ճակատագրի թելադրանքով իրենց օջախն էին հիմնել Չառլզ և Զաբել Մելքոնյանները՝ իրենց բնօրրան Մարզվանի ու Խարբերդի Խարաձոր գյուղերի կարոտն ամփոփած հոգու խորքերում։