-
26.01.2021|
19:47
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հունվարի 26-ին հանդիպել է Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանի և համայնքապետարանի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում իրականացվելիք միջոցառումները:
-
26.01.2021|
12:32
Կրակել են Մարսելի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» մշակույթի կենտրոնի վրա:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի 24-ին՝ ժամը 18:40-ին:
-
25.01.2021|
21:39
Այս տարի Սուրբ Սարգսի տոնը հունվարի 30-ին է, տոնական բոլոր միջոցառումները չեղարկվել են, փոխարենը ավելի են ընդլայնվել զինվորներին ուղղված ծրագրերը։
-
25.01.2021|
12:19
Աշխարհի ամենախոշոր և հայտնի մշակութային հաստատություններից մեկի՝ ռուսական Մարիինյան թատրոնի տեխնիկական անձնակազմը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիևի համաձայնությամբ, Հայաստանում տեսագրում և ձայնագրում է Բեթհովենի սիմֆոնիաները՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարմամբ։
-
24.01.2021|
20:58
Մահացել է ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը՝ ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա որդին Արման Նալբանդյանը: «Խոր կսկիծով հայտնում եմ, որ այս գիշեր կյանքից անժամանակ հեռացավ հայրս` ճարտարապետ Ստեփան Նալբանդյանը։
-
24.01.2021|
20:46
Հին ու նոր Երևանի մասին էինք զրուցում։ Ասաց, որ շատերին է խորհուրդ տալիս կարդալ Բակունցի «Պրովինցիայի մայրամուտը»։ Առաջարկեցի՝ զրուցել այդ պատմվածքի մասին։ Քովիդ, պատերազմ։ Զրույցը ուշացավ․․․ Խորին ցավով տեղեկացանք Ստեփան Նալբանդյանի մահվան մասին։
-
23.01.2021|
14:14
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15-ամյա հոբելյանի առթիվ հեղինակավոր Mezzo TV-ն պատրաստել է շնորհավորական տեսանյութ։ Mezzo-ն շեշտում է, որ նվագախմբի 15 տարիները լի են եղել քրտնաջան աշխատանքով և ձեռքբերումներով, կայուն գործընկերությամբ, մեծ ծրագրերով և համերգային շրջագայություններով, համարձակ ձեռնարկներով և նորամուծություններով։
-
23.01.2021|
12:30
Հովհաննես Թումանյանի անվան մրցանակին (գրական վաստակի համար) արժանացել է Իրմա Սաֆրազբեկյանը՝ «Օլգա Թումանյան» գրքի համար (ներկայացրել է Լոռվա հայրենակցական միությունը), Հովհաննես Մասեհյանի անվան մրցանակին (թարգմանական գրականություն)՝ Աշոտ Ալեքսանյանը՝ Հ. Հեսսեի «Ներսը և դուրսը» գրքի համար։
-
23.01.2021|
12:28
Արամ Շահբազյանի «Տատը» կարճամետրաժ ֆիլմն ընդգրկվել է Դուբլինի 2021թ․ միջազգային կինոփառատոնում։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆեյսբուքյան էջից։
-
23.01.2021|
10:50
Հունվարի 25-ին, ժամը 15:00-ին «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում տեղի կունենա «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։