15.03.2013|
00:13
Քայլում էր, քայլում էր դանդաղ, ինչպես տառ առ տառ գրվում են բառերը, հետո տողերը: Քայլում էր, ու պետք էր քայլել համառ ու երկար` ապրելու հսկա տենչը բեռ արած: Քայլում էր, դուրս էր եկել Սունդուկյան փողոցից, Երևանից, երկրորդ օրն է` հատել էր սահմանը, հասել էր Կարս, անցել էր Վարդանի կամուրջը, կանգնել էր Առաքելոց վանքի դռանը, պտտվել էր 12 առաքյալների քանդակների շուրջ, նորից զարմացել էր, որ առաքյալներից մեկի աչքերը չկան, հիշել էր` Հուդան է: ՈՒ նորից քայլել էր... Փարիզ, Հռոմ, Վենետիկ: