Իրականում ես շատ ուրախ կլինեի, եթե Հայաստանում գործեին ոչ թե քաղաքական կոնյուկտուրայի և հավանական ֆինանսական աջակցության վրա հիմնված ու իրենց որպես արևմտամետ կամ ռուսամետ, իսկ որ ավելի վատ է` հայակենտրոնի անվան տակ «-մետ» «վաճառող» ուժեր, այլ իրական` քաղաքակրթական ընտրությամբ արևմտամետ, ռուսամետ և հայաստանակենտրոն ուժեր, որոնք, իրենց քաղաքակրթական ընտրությամբ, իրապես կարող են Հայաստանի համար ճանապարհ նախանշել։
Ցավոք, այս երեքն էլ այսօր գոյություն չունեն, և ըստ էության Հայաստանի համար երրորդ ճանապարհի մասին բոլոր, բացառապես բոլոր խոսակցությունները պոպուլիզմի վրա են հիմնված՝ առանց երկրի իրական վիճակի ու հավանական հետևանքների խորքային պատկերացումների ։
Արա Պողոսյան