Նախօրեին Ավինյանի թաղապետերից մեկը հպարտորեն այցելել է ուկրաինական Բուչա քաղաք, ծաղիկ դրել զոհերի հուշահամալիրին` հավանաբար ցանկանալով զայրացնել ռուսներին կամ երջանկացնել Արևմուտքին։
Ուղղակի, նման «մարդասիրական ակտ» իրականացնելուց առաջ, ճիշտ կլինի նայել ԱՎԾ տվյալները և համեմատել՝ Ուկրաինայից դեպի ՀՀ քանի լումա է տարեկան փոխանցվում և ՌԴ-ից ՀՀ քանի միլիարդ դոլար է մուտք գործում։
Այս հարցում ոչ պակաս հասցեատեր են միաժամանակ ՀՀ-ում բնակվող 125 հազար անձինք, որոնք նաև ՌԴ քաղաքացիներ են, հանրագումարով միլիարդավոր դոլարներ են ստանում որպես կենսաթոշակ և շուտով, Ավինյանի «շնորհիվ», շատերը կզրկվեն դրանից։
Տիգրան Հակոբյան