Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

Նիկոլն էլ ընտանիքն առել-փախել է Սևան

Նիկոլն էլ ընտանիքն առել-փախել է Սևան
27.05.2024 | 12:38

Ադրբեջանական տելեգրամ ալիքները չեն դադարում թիրախավորել Բագրատ Սրբազանին` նրան անվանելով «տեռորչի քեշիշ» (ադր. թարգմ.` ահաբեկիչ քահանա):

Հետաքրքրական է, որ Սրբազանը թիրախավորվում է նաև հայկական մեդիադաշտի իշխանական տիրույթում: Ավելի հետաքրքրական է, թե ի՞նչ ընդհանուր բան ունեն հայկական իշխանական և ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները և ինչո՞ւ են ընդհանուր ճակատ կազմել Բագրատ Սրբազանի ու մեր Շարժման դեմ:

Նիկոլն էլ ընտանիքն առել-փախել է Սևան, այնտեղից է համակարգում տեղեկատվական հարձակումները Սրբազան պայքարի դեմ։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1248

Մեկնաբանություններ