Եվրատեսիլի կադրերից դատելով` այդ մրցույթում մարդկային բնության բացարձակ դեգրադացիայից պակասում էր միայն մանկապղծությունը գովաբանող երգը։ Հաշվի առնելով Արևմուտքում աստիճանաբար ձևավորվող քարոզչական տենդենցը` մանկապղծությունը սեռական կողմնորոշում ճանաչելու ուղղությամբ, ապա շուտով դա էլ կլինի։
Ռուսաստանն այսօր իրոք որ անգնահատելի առաքելություն է ստանձնել։ Նա ոչ միայն ինքն իր պետության ընթացքն է փոխում` աստիճանաբար ազատագրվելով քաղաքականությունն ու մարդուն այլասերող «արևմտյան դեմոկրատիայի» գերիշխանությունից, այլև ազատագրվելու շանս է տալիս նաև աշխարհի մյուս ժողովուրդներին։
Մի բան չեմ հասկանում` եթե Հայաստանի ընդդիմադիր դաշտը ոչ մի հարցում չի համարձակվում ընդդիմանալ Արևմուտքին, բա ո՞նց են ուզում հասնել Փաշինյանի հեռացմանը։ Հեռացնելու դեպքում էլ ո՞նց ենք խուսափելու «փաշինյան-2»-ի, հետագայում էլ «փաշինյան-3»-ի, 4-ի և մյուսների գալուց։
Հայկ Այվազյան