Բագրատ Սրբազանի վարչապետ դառնալու հեռանկարը դեռևս կթողնեմ առանց քաղաքական մեկնաբանության: Պարզապես նշեմ, որ բացարձակ թյուր ու անհիմն է տարածված այն կարծիքը, որ հոգևորականը չի կարող երկիր ղեկավարել:
1960-1977 թթ. Կիպրոսի Հանրապետության նախագահի պաշտոնն էր զբաղեցնում մետրոպոլիտ Մակարիոսը, ում շնորհիվ Կիպրոսն անկախացավ Մեծ Բրիտանիայից՝ չվերածվելով վերջինիս ռազմական բազայի:
Մակարիոսի ջանքերով ՄԱԿ-ի օրակարգ բերվեցին և դրական լուծում ստացան Կիպրոսի անվտանգության հետ կապված բազմաթիվ հարցեր:
Օժտված լինելով փայլուն դիվանագիտական տաղանդով՝ Մակարիոսը արդյունավետ բանակցություններ էր վարում Լոնդոնի, Վաշինգտոնի, Մոսկվայի հետ՝ կոմպրոմիս գտնելու ու Կիպրոսի սուբյեկտայնությունը հաստատելու համար:
Հենց Մակարիոսի շնորհիվ Կիպրոսի Հանրապետությունում գրեթե վերացվեց թուրքական ազդեցությունը՝ հատկապես 1963-1964 թթ. թուրքերի ու կիպրոսցիներրի միջև բախումներից ի վեր:
1974-ի թուրքական ներխուժումից հետո Մակարիոսը որոշ ժամանակ ստիպված էր գտնվել Կիպրոսից դուրս, սակայն արդեն 1975-ին նա վերադառնում է՝ կրկին ստանձնելով նախագահի պաշտոնը, ճիշտ է՝ արդեն միայն կղզու հարավային հատվածում:
Ու ամենակարևորը: Մակարիոսն ուներ հստակ ձևավորված քաղաքական բազա: Բազա, որը չէր սահամանփակվում բացառապես քաղաքական մեկ հոսանքով կամ գաղափարախոսությամբ: Այսպես, մետրոպոլիտի շուրջ էին հավաքվել Կիպրոսի բոլոր առանցքային քաղաքական ուժերը՝ լիբերալները, կոմունիստներն ու սոցիալ-դեմոկրատները:
Վահե Դավթյան
Ք.գ.դ., պրոֆեսոր