Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հարավային Կովկաս. մերկապարանոց շահեր և կորուստներ

Հարավային Կովկաս. մերկապարանոց շահեր և կորուստներ
29.04.2024 | 06:55

Մենք պետք է կարողանանք հնարավորինս սթափ և առանց մեր պատմության մասին տարածված իներցիոն բնույթի աղավաղումների դիտարկել ու գնահատել ռուսների ու թուրքերի հետ մեր ունեցած հարաբերությունների ամբողջ կոմպլեքսը։

Այդ դիտարկման ընթացքում պետք է բացառվի որևէ սենտիմենտալ նկատառում, մենք պետք է փորձենք հասկանալ նրանց հետ ունեցած մեր հարաբերությունները, ինչպես նաև ուրիշների հետ կապված նկատառումները՝ միմիայն մերկապարանոց շահերի ու կորուստների, օգուտների ու վնասների դաշտում։

Պետք է վերջապես կարողանանք որպես աքսիոմա մեր ականջին օղ անել, որ կենցաղայինից ավելի բարձր մակարդակում և հատկապես միջպետական հարաբերություններում անմտություն է առաջնորդվել այն նկատառումով, թե ինչ-որ մեկըմ քաղաքավարությունից ելնելով, մեզ անվանել է տաղանդավոր կամ էլ քաղաքակիրթ և դրանից սպասել որևէ իրական շահ։

Եթե այս տեսանկյունից փորձում ենք հասկանալ մեր ժողովրդի վիճակը այն ժամանակներում, երբ Ռուսաստանն իր նվաճողական քաղաքականությունը իրականացնում էր դեպի նաև մեզնով բնակեցված տարածքները, ապա նախ պետք է փորձենք հասկանալ, թե նրանք ինչ պոտենցիալ սպասելիքներ ունեին մեզնից։

Իսկ այդ սպասելիքները շատ հստակ էին, քանի որ շատ վաղուց մենք ռուսներին հայտնի էինք որպես առևտրական ազգ, քրիստոնյա էինք և շատ դժգոհ թուրքերի ու նրանց ձեռքում խաղալիք քրդերի հետ համատեղ կյանքից։

Իսկ ինչ վերաբերում է մեզ ու վրացիներին, ապա մենք ռուսներին միարժեքորեն դիտում էինք որպես ազատարարներ և երազում էինք այն օրը, երբ կարող էինք անցնել նրանց գերիշխանության տակ, հանգամանքներ, որոնք ռուսները փորձում էին լավագույնս օգտագործել իրենց նվաճողական նպատակներին հասնելու համար։

Հետագայում, մեր ժողովրդի արևելյան հատվածը, ապրելով Ռուսական կայսրության մեջ և օգտվելով առկա տնտեսական ազատություններից, իրեն դրսևորեց որպես դինամիկ զարգացող ազգ, շատ արագ դառնալով ֆինանսական ու տնտեսական նկատելի ուժ նախ Կովկասում և, հետո էլ, աստիճանաբար, նաև կայսրության մեջ։

Մեր նմանատիպ հաջողությանը նպաստող երկու հիմնական հանգամանքներ կային, առաջինը՝ ահռելի կայսրության պոտենցիալ տնտեսական հնարավորություններն ու շատ թե քիչ նպաստավոր իրավական դաշտը և երկրորդ՝ կայսրության ցանկացած կետում տնտեսական ակտիվություն ծավալելու հանգամանքը, որի շնորհիվ, առանց որևէ արգելքի, ամբողջ Կովկասը մեր տնտեսական ու բիզնես գործունեության համար դարձավ հասանելի։

Այս պայմաններում բնական էր նաև, որ Կովկասի ադմինիստրատիվ կենտրոն Թիֆլիսը դարձավ նաև մեր մտավոր կյանքի կենտրոն, ներառյալ մեր կուլտուրական մաքառումը և քաղաքական կյանքը։

Վերջինս, այսինքն, քաղաքական կյանքը, ունեցավ տարբեր դրսևորումներ, նախ երկրի կառավարման տեղական օղակներում մերոնց ցարական ադմինիստրացիայի մաս դառնալով, ինչպես, ասենք, Թիֆլիսի քաղաքագլխի պաշտոնը, որն ամբողջ 19-րդ դարում զբաղեցնում էին մերոնք և հետո էլ հեղափոխական շարժումների տեսքով ու դրանցում ազգային կուսակցությունների մասնակցությունով:

(շարունակելի)

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2747

Մեկնաբանություններ