Վատը այն է, որ մեզանում հաղթանակի մասին պատկերացումն էլ խաթարված է։
Այս կամ այն դրվագին հաղթանակ ասելիս եկեք նախ որոշենք` ի՞նչն է մեզ համար հաղթանակ։
Ամիսներ առաջ փաշինյանական մի դդում ասում էր, թե Գրանադայում մենք հաղթանակ ենք տարել, ու տարածքներ հանձնելու թեման փակ է։ Լո՞ւրջ...
Սա օրինակներից մեկն է։
Հաղթանակը, իհարկե, կարելի է բաժանել ռազմավարական և մարտավարական հաղթանակների և այլն։ Բայց հաղթանակը լինում է ռազմավարական, իսկ մարտավարականը` ընդամենը այդ պահին ձեռք բերած առավելություն, հաջողություն, որը դեռ պետք է կարողանալ ծառայեցնել վերջնական նպատակին` Հաղթանակին։
Ինձ համար հաղթանակը ստատուս քվոն պահպանելը չի, այլ խնդրին վերջնական ու անշրջելի լուծում պարտադրելը։
Իհարկե, ճաշակի հետ կապված կարելի է ամեն օր հաղթանակ տեսնել տարբեր գործողությունների մեջ, բայց...
Արա Պողոսյան