«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Նոր Հայաստան՝ «0»-ական կետից կերտած ժողովդավարություն «по Николски»

Նոր Հայաստան՝ «0»-ական կետից կերտած ժողովդավարություն «по Николски»
23.03.2024 | 09:55

Տեղ գյուղի հատվածում սահմանն անցած ադրբեջանցի զինված դիվերսանտին ՀՀ-ում փշի-փշի անելով պահում են ու, որպես բարի կամքի դրսևորում, սաղսալամաթ ուղարկում Ադրբեջան, իսկ ՀՀ քաղաքացի Narek Samsonyan-ին , ծանր հանցանք գործած հանցագործի նման, բռնություն գործադրելով, նիկոլի սիրած ձևով՝ փռում են ասֆալտին:

Այս բռնոցին ունի մեկ նպատակ՝ փակել «Իմնեմնիմի» Podcast-ը, լռեցնել ընդդիմադիրներին և սահմանափեկել նրանց ազատ արտահայտելու իրավունքը:

Թե բա՝ ժողովդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է:

Իյա, իրո՞ք...

Մարինե ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ