«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք սրտի, ինչ վերաբերում է ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցություններին, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում համաձայնագիրը, որը ստորագրել է վարչապետ Փաշինյանը։ Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»,- ռուսական Առաջին ալիքին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Յոթ երգ գիտի, յոթն էլ՝ հող տալու մասին

Յոթ երգ գիտի, յոթն էլ՝ հող տալու մասին
12.03.2024 | 17:00

Նիկոլ Փաշինյանը ոնց որ Ադրբեջանի նվերը կամ, ցինիզմով ասած՝ «մորքուրի գանձը» լինի։ Ինքը խոսում է, որ նրանք ուրախանան, մեր հանրությունն էլ հերթական անգամ նյարդային ու հոգեբանական ճնշման ենթարկվի։ Միշտ նույն անպետք դիսկուրսները, հակատրամաբանական պնդումները, հանձնվելու քարոզը, խեղճության ու տգիտության արտացոլումը, ուրիշ ասելիք չունի նա։ Յոթ երգ գիտի, յոթն էլ՝ հող տալու մասին, յոթն էլ՝ ՀՀ պետական շահերին հակասող․․

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 2534

Մեկնաբանություններ