ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հասա՞ն այդ աղոթքներն Աստծուն, չգիտեմ, բայց հաջորդ օրը սովահար արցախցիները սարսափահար մտան նկուղները

Հասա՞ն այդ աղոթքներն Աստծուն, չգիտեմ, բայց հաջորդ օրը սովահար արցախցիները սարսափահար մտան նկուղները
12.11.2023 | 15:16

Նորից Մարտակերտում իմ վերջին դասից «մի կտոր» 10-րդ ա դասարանում։

Հասմիկ Վանլյանի տողերն եմ տեսանելի դարձնում, որ կարդաց նա այդ օրը Արցախի շրջափակման մասին։

«2022-ի դեկտեմբերի 12-ին սկսվեց Արցախի շրջափակումը։ Սկզբում բոլորին թվում էր` այն շուտ կավարտվի, սակայն մենք այդպես էլ մնացինք աղետալի շրջափակման մեջ։

Ամառային երեք ամսվա դպրոցական արձակուրդից հետո վերադարձանք դպրոց` առանց գրենական պարագաների, դպրոցական հագուստի: Տետրեր չունեինք, գրիչներ, մատիտներ: Ամեն ինչ մեզ անհասանելի դարձավ։

Առավոտյան հովհարային անջատումների և հացի պակասի պատճառով սոված ենք գնում դպրոց։ Հայրս սահման է պահում, իսկ մայրս կեսգիշերից մինչև լուսադեմ հերթ է կանգնում, որ գոնե երկու հաց գնի, սակայն երբեմն էլ չի կարողանում վերցնել և առավոտյան նորից գնում է, որ հացի հերթում կանգնի։

Մարդիկ հերթերում ուշագնաց են լինում, կռվում են հացի համար։ Մոտակա գյուղերից ոմանք ոտքով գալիս են, որպեսզի կարողանան օրվա հացը գնել, բայց շատ դեպքերում այդպես էլ առանց հաց տուն են վերադառնում։

Այդ ամենը խանգարում է նաև մեր ուսմանը։ Երկրորդ հերթի դասերից հետո մինչև տուն ենք հասնում, արդեն մութ է, դաս ենք սովորում լապտերի լույսի տակ։

Կեսգիշերից մինչ առավոտյան դպրոց գալը երեխաների մի մասը հերթերում են լինում, իսկ դրանից հետո վերադառնում դպրոց ու մասնակցում դասերին։ Ցուրտ և անձրևոտ եղանակների պատճառով հիվանդանում ենք, սակայն այն ավելի երկար է տևում, քան առաջ, որովհետև չկա որևէ դեղամիջոց շուտ ապաքինվելու համար։

Տան մեծերն ընկճված ու նյարդայնացած են, որովհետև չգիտեն, թե հետո ինչ է լինելու, և այդ ամենը տեսնելով` մենք` երեխաներս, նույնպես ընկճվում ենք։

Ամեն կիրակի գնում եմ եկեղեցի և աղոթում Արցախի ու մեր ժողովրդի համար, աղոթում, որ վաղը, երբ արթնանանք, ամեն ինչ առաջվանը լինի: Հուսով եմ` մի օր մեր բոլորի աղոթքները կհասնեն Աստծուն»։

Տեսնում եմ, որ սիրելի աշակերտուհիս նկարվել է Մարտակերտում` մեր եկեղեցու դիմաց։

Հասա՞ն այդ աղոթքներն Աստծուն, չգիտեմ, բայց հաջորդ օրը սովահար արցախցիները սարսափահար մտան նկուղները` սրտներում` ահռելի վտանգ, թե ինչ աղետներ կբերի Արցախի դեմ թշնամու սանձազերծած պատերազմը։

Նատաշա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3346

Մեկնաբանություններ