Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հելոուինի վտանգների մասին պատմում է քահանան

Հելոուինի վտանգների մասին պատմում է քահանան
20.10.2023 | 11:11

Հելոուինը կելտական ցեղերի պաշտամունքային տոն էր, որ վերաբերում էր կելտերի մահվան չաստծուն։ Իրենք համարում էին, որ դա մահացածների վերադարձի տոնն է, այսինքն մահվանից դեպի կյանքը անցնելու տոնն է։ Կելտերը հավատում էին, որ հենց տարբեր այդպիսի կերպարներով իրենց մահացածները վերադառնալու են իրենց տները և շրջելու։

Այսօր էլ շատերը չհասկանալով հելոուինի տոնի պատմությունը և նրա ծագումը, նորաձևությանը տուրք տալով մտածում են, որ դա ուղղակի զվարճալի այդպիսի տոն է, որ պետք է տոնել։ Իրականության մեջ, եթե քրիստոնյա տեսակետից նայենք՝ դա սատանայապաշտության մի դրսևորում է, որովհետև կռապաշտության բացառիկ և բացարձակ օրինակ է։ Չարը՝ տարբեր կերպերով, մարդկանց խաբելով, փորձում է նաև զվարճանքի միջոցով իր ծուղակը գցել և գերի դրաձնել այն սովորույթներին, չար սովորույթներին, ավանդույթներին, որոնք ոչ քրիստոնեական հիմք ունեն և ոչ ճիշտ հիմք ունեն, այլ հեթանոսությունից են եկել և կռապաշտության դրսևորում են։

Դիվապաշտությունը քողարկված ձևով ներկայացվում է հասարակությանը։ Եվ մենք շատերս չիմանալով, անտեղյակ լինելով դրանից ընկնում ենք այդ հորձանքի մեջ ու փորձում ենք ժամանակի թրենդային երևալու արդյունքում նաև մասնակից լինել այդ հեթանոսական, կելտական տոնակատարություններին։ Թվում է, թե անմեղ մի տոն, զվարճանք է, որին երեխաները կամ մեծահասակները մասնակից են լինում։ Սակայն, երեխաների հոգեբանությունը խեղաթյուրվում է։ Մենք մեր ազգայինը չենք տոնում այդքան ոգևորված, այդքան կարևորելով, ինչքան որ օտարոտի տոները, որոնք ներմուծված են և նպատակ ունեն մեզ հեռացնելու մեր արմատներից։

Քրիստոնյայի, կամ ցանկացած մարդու համար էլ, ով քիչ թե շատ առնչվել է քրիստոնեությանը, մեծագույն հոգևոր վտանգ է հելոուինին մասնակցելը, որովհետև ինքն ակամայից, եթե տեղյակ չէ իհարկե, չգիտի դրա մասին, մեծ վտանգ կա հելոուինին առնչվելուց: Մարդն ակամայից դառնում է չար ուժերի ծառան, կամովին իր հոգին դնելով ի սպաս չար ուժերի օգտագործման և չար ուժերի իշխանության ներքո։

Հնում, նույնիսկ հիշատակություններ կան, որ հելոուինի տոնին մասնակիցներն անարգում էին քրիստոնեական սրբությունները։ Օրինակ, խաչերը վերցնում էին, փողոցներով ման էին գալիս, հետո այրում էին, կամ ոտատակ էին տալիս, ծաղրում էին սրբությունները, սրբերին, կմախքի, վհուկների կամ կախարդների իրենց այդ կերպարներով։ Հետևաբար դա նաև սրբապղծության, Աստծո դեմ դուրս գալու մի երևույթ է, որն ընդունելի չէ և խոտելի է եկեղեցու կողմից։

Եվ մեր եկեղեցին մշտապես հորդորում է, որ մեր զավակները հեռու մնան այդպիսի չար սովորույթներից, որոնք ո՛չ քրիստոնեական են, ո՛չ հայկական։

Տեր Պսակ քահանա ՄԿՐՏՉՅԱՆ

Դիտվել է՝ 4473

Մեկնաբանություններ