«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Ինչու՞ այս պետությունում չկա մեկը, որը վերցնելուց խոսի կամ չտալուց

Ինչու՞ այս պետությունում չկա մեկը, որը վերցնելուց  խոսի կամ չտալուց
09.10.2023 | 10:34

Հերթական «փորձագետի» «փորձագիտական եզրակացությունը» կարդացի` «Տիգրանաշենը տալիս ենք Ադրբեջանին, ճանապարհ չենք ունենում դեպի Սյունիք, Իրան», «Սոֆուլու» /Բարխուդարլուն, Վերին Ոսկեպարը տալիս ենք, ճանապարհ չենք ունենում դեպի Վրաստան»:

Անկեղծ` նման «եզրակացություններն» այլևս հոգնեցուցիչ են:

Նախ` ինչու՞ ենք միշտ խոսում տալուց: Ինչու՞ այս պետությունում չկա մեկը, որը վերցնելուց խոսի կամ, գոնե` չտալուց:

Օրինակ, ինչու՞ աշխարհասփյուռ շուրջ 10 մլն էթնիկ հայերից որևէ մեկը հանրայնորեն և հետևողականորեն Արծվաշենի դեօկուպացիա միջազգային ատյաններում չի պահանջում: Արծվաշենն էլ հո 29,8-ի մեջ է:

Հետո` անհասկանալի է, թե ում են ուղղված «փորձագետների» «եզրակացությունները»: Եթե դրանց հասցեատերը ժեխն է, ապա ի՞նչ իմաստ ունի անընդհատ կրկնել մի բան, ինչը ժեխին չի հետաքրքրում: Իսկ, եթե հասցեատերը գիտակից քաղաքացին է, ապա նա այդ ամենը վաղուց գիտի և իր կամքն արտահայտում է ընտրությունների միջոցով:

Բացի դրանից` առնվազն անհասկանալի և տարօրինակ են այն «փորձագետները», որոնց «փորձագիտական» կարողություններն ի հայտ են գալիս պաշտոնաթողությունից անմիջապես հետո:

Օրինակ, մարդը 30-35 տարի շարունակ պետական ամենաբարձր պաշտոններն է զբաղեցրել և, ըստ այդմ, հնարավորություն է ունեցել իրականացնել այն, ինչն այժմ «փորձագիտական եզրակացությամբ» փորձում է հրամցնել հանրությանը:

Կարող էր, չէ՞, իր պաշտոնավարման ընթացքում իրականացնել: Եթե ցանկանում էր և չէին թողնում, ապա կարող էր, չէ՞, հրաժարական տալ: Ցավոք, ոչ մեկն էր անում, ոչ` մյուսը:

30-35 տարի «աշխատեց», այժմ էլ իր «աշխատածի» չաշխատածը «փորձագիտական եզրակացություն է» անվանում:

Ինչևէ:

Բազմիցս ասել եմ, որ մեր սերնդի առաքելությունը հաջորդ սերնդի դաստիարակման մեջ է: Ձեր զավակներին տալու փոխարեն վերցնել սովորեցրեք, քարտեզի վրա Արծվաշենը, Արցախը և Ադանան ցույց տվեք և բարոյականություն բացատրեք: Հակառակ դեպքում, նրանք, առնվազն` անհասկանալի և տարօրինակ «փորձագետներ են» դառնալու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Ծաղրանկարը` ՆԻԿՕ-ի

Դիտվել է՝ 2022

Մեկնաբանություններ