Գիշերակացի երազն սպառվել,
հանգել է նրա պսպղուն հոգին,
ինձ է մնացել տագնապը անգին,
որի գինը դեռ ես չեմ վճարել։
Ածելիներ է նա նետում վրաս,
իմ երակները թիրախն են նրա.
ի՞նչ է մնացել փախուստից բացի,
որի գինը դեռ ես չեմ վճարել։
Նա հևիհև է հասնում երկնքին,
բայց քարի պես է ընկնում իմ սրտից.
ի՞նչ է մնացել խուլ ցավից բացի,
որի գինը դեռ ես չեմ վճարել։
Հոգեկացի երգ վերջին վճարը
ես բաժանում եմ առավոտներին,
եթե ինձ գտնեմ թռչունների մեջ,
ուրեմն պարտքս դեռ չեմ վճարել:
Բայց որովհետև նա է վաշխառուն,
իսկ ես՝ հանձնառու ու նաև՝ սնանկ,
ուրեմն գնամ երազի կողմով, ուրեմն գնամ
գիշերակացի վիշտը սպառեմ
և տոկոսը տամ իմ հոգեհացի,
որի գինն, ավաղ, դեռ չեմ վճարել։
Գագիկ Սարոյան