Ես այսօր առավոտյան դեռ ասում էի՝ մի շտապեք, մի բացառեք նոր ընտրությունների գնալու հեռանկարը, որը ՀՀ-ում, իշխանափոխության նոր պլանավորումների տեսանակյունից, խիստ տրամաբանական է: Հորդորել են գնալ նոր ընտրության:
Օրեր առաջ գրառումներիցս մեկում էլ դիտարկում էի, որ Արևմուտքը ՀՀ-ում խաղում է առավել շոշափելի երեք (2+1) ուժերի միջոցով, որոնցից յուրաքանչյուրը կոնկրետ դերակատարում ունի:
Այդ լոգիկայի ներքո, օրինակ, ուժերից մեկին ամենևին պետք չէ որևէ կոալիցիա, առավել ևս, հուշագրային պարտավորություններով կոալիցիա:
Գեոպոլիտիկ այդ բևեռն իր մարտավարության մեջ ունի անկախ այլընտրանքների մոդել, որոնց միջոցով ցանկացած պահի մի սուբյեկտից անցում է կատարում մեկ այլ սուբյեկտի, խաղում է միաժամանակ մի քանիսի հետ:
Հետևաբար, որևէ կոալիցիա, այս պարագայում, կաշկանդում է հիմնական ու սպասվելիք ապագա քաղաքական մեծ պարտիայի համատեքստում:
Ու կարծես ՀՀ-ում քաղաքապետի նոր ու սպասվելիք ընտրությունները նախատեսված են հոկտեմբերին:
Շաբաթներ առաջ ինձ մեկը ասում էր հոկտեմբեր ամսի մասին, որ «Սկսելու ա...»:
Սպասենք, տեսնենք:
Ասում եմ՝ շաբաթը ուրբաթից շուտ չգա:
Ալեն Ղևոնդյան