Մինչ հավաքական Արևմուտքը Բայդեն Ջոյի գլխավորությամբ փորձում է պարտության մատնել Վլադիմիր Պուտինին և կամավոր դեմիլիտարիզացիայի ենթարկվում, Ռուսաստանը սկսում է ապագաղութացման երկրորդ ալիքը Աֆրիկայում՝ 60 տարից անց:
Նիգերի ՊանԱֆրիկյան կուսակցության ներկայացուցիչ ՈՒմարու Աբդուրահմանեն՝ զինված հեղաշրջման առանցքային դեմքերից մեկը, ասում է.
«Ռուսաստանը մենք համարում ենք հուսալի գործընկեր, որը կկարողանա փոխարինել նախկիններին նավթի և ուրանի հանքերի շայագործման համատեղ պրոյեկտների իրականացման պրոցեսում մեր երկրում… Մենք շատ նավթ ու ուրան ունենք, բաց մենք պետք է տեսնենք, ինչպես աշխատել և զարգացնել դրանք, մեզ հետ հետք է կիսվեն փորձով, որովհետև մեր հին գործընկերները այնքան էլ լավև չէին: Դրա համար Աֆրիկան այսօր պետք է աշխատի Ռուսաստանի հետ, որովհետև Ռուսաստանը լուրջ երկիր է, Ռուսաստանը կօգնի և կկիսվի մեզ հետ այն ամենում, ինչ մենք միասին ենք անում»:
Այլ կերպ ասած, Աբդուրահմանեն ասում է. մենք ֆրանսիացիներին ռուսների օգնությամբ ռադ արեցինք մեր երկրից, որովհետև ֆրանսիացիք թալանչի շանորդիներ էին, գաղութատիրոջ վերաբերմունք էին դրսևորում մեր հանդեպ, բայց ահա Ռուսաստանը կարգին բարոյական և ոչ թալանչի երկիր է, մեզ կօգնի զարգանալ, իսկ թալանի փոխարեն նորմալ եկամուտներով կբավարարվի:
Եվ ուրեմն, կեցցե ապագաղութացման երկրորդ ալիքը 60 տարի անց, կեցցե հավաքական Արևմուտքի դեմիլիտարիզացիան Բայդեն Ջոյի գլխավորությամբ, կեցցե հավաքական Արևմուտքի վերջնական և անդառնալի խայտառակությունն ու կործանումը:
Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ