Նյուրնբերգը սրանց համար Արտեկ պիոներական ճամբար է թվալու այն օրը, երբ հարյուրհազար մարդ կգա Հանրապետության Հրապարակ։
Խնդիրն ու խնդրի լուծումը այստեղ է Երևանի կենտրոնում։ Մնացածը ժամանակի կորուստ է։
Արցախի շրջափակումն ու ցեղասպանությունն իրականացվում է ադրբեջանի զավթողական, ցեղասպան, մարդատյաց իշխանության և իր հայաստանյան դրածոյի ակտիվ համագործակցությամբ։ Մենք, աշխարհից փրկություն աղերսելու ու անպտուղ պիկետներ անելու փոխարեն, պետք է դուրս գանք ու հեռացնենք այս թուրքակենտրոն և ազգադավ խամաճիկին։ Արցախի փրկությունը, Հայաստանի անվտանգությունն ու տարածաշրջանի խաղաղությունը մի ճանապարհ ունի, մնացածը ժամանակի կորուստ է, ցավոք։
Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հ.Գ. Իմ պայքարը, թե՛ խոսքով, ու թե՛ գործով, սկսվել է հինգ տարի առաջ։
ՈՒ շարունակելու եմ այնքան, մինչև բոլորը դուրս կգան իրենց կոմֆորտ տեղերից, գիտակցելով, որ դա էլ է սպառվում ու, եթե չպայքարեն բարոյալքվելու ու ոչնչանալու են։
Արտագաղթը, մեղմ ասած, փրկություն չէ, հատկապես երբ դու պետականություն կորցրած, ցեղասպանված ազգի ներկայացուցիչ ես։