Եթե մեկ նախադասությամբ փորձեմ նկարագրել աշխարհում այսօր ընթացող գլոբալ հակամարտությունը, կասեմ` պետություններն ընդդեմ վերպետական ֆինանսական լյուցիֆերի` ֆեդերալ ռեզերվային համակարգի և նրա կամակատար կառույցների։
Ժամանակին «White Star Line» ընկերության սեփականատեր, ֆինանսիստ Ջ. Պ. Մորգանը հսկայական միջոցներ ներդրեց «Տիտանիկը» կառուցելու համար։ Նախքան «Տիտանիկի» ճակատագրական ուղևորությունը, Մորգանն աշխատում էր ԱՄՆ-ի ֆեդերալ ռեզերվային համակարգը ստեղծելու վրա, որը պետք է հանդիսանար բանկային ողջ համակարգի կարգավորիչը։ ԱՄՆ-ում ոչ բոլոր հեղինակավոր մարդիկ էին կիսում Մորգանի գաղափարները, ոմանք անգամ առիթը բաց չէին թողնում նրա այդ գաղափարը սուր քննադատելու համար։ Եվ ինչն է զարմանալի զուգադիպությունը. նրա գաղափարների ամենից սուր քննադատները` ազդեցիկ բանկիրներ Բենջամին Հուհենհայմը, Իզա Շտրաուսը, Դեյվիդ Աստրոն և ուրիշներ, առաջինն էին ամրագրել իրենց տեղը «Տիտանիկում»` ճակատագրական ուղևորությունից առաջ։
Մորգանը և նրա մի քանի մտերիմ բանկիրները (ովքեր միասին հիմնեցին Ֆեդերալ ռեզերվային համակարգը) ի սկզբանե նույնպես ամրագրված էին որպես «Տիտանիկի» ուղևորներ, սակայն վերջին պահին չեղարկեցին իրեց ճանապարհորդությունը և ողջ մնացին։ Այն դեպքում, երբ նավի կործանման ժամանակ բոլոր հակառակորդները վախճանվեցին։
Հետագայում միայն պարզ դարձավ, որ «Տիտանիկը» շահեկան ձևով ապահովագրված է եղել, և որ Մորգանը նավի կործանումից ֆինանսապես անգամ շահել է։ Իսկ որ ամենակարևորն է, նավի խորտակումից մեկ տարի անց` 1913 թ., նույն ուժերը իշխանության են բերում Վուդրո Վիլսոնին, զուգահեռաբար հիմնում Ֆեդերալ ռեզերվային համակարգը, Վիլսոնի «ջանքերով» պետությունից վերցնում էմիսիայի (դոլարի թողարկման) գործառույթը։
Ֆեդերալ ռեզերվային համակարգի հիմնումից և դոլարի էմիսիան պետությունից «առգրավելուց» ընդամենը մեկ տարի անց սկսվում է մարդկությանը մինչ այդ պատուհասած ամենից մեծ պատերազմը` Առաջին աշխարհամարտը, կայսրությունները քանդելու և աշխարհը դոլարիզացնելու առաջին խոշորամասշտաբ օպերացիան։
Գարեգին Պետրոսյան