Գրականության ասպարեզում 2020-ի Նոբելյան մրցանակի է արժանացել ամերիկացի բանաստեղծուհի Լուիզա Գլյուկը: Նա առաջինն է մրցանակի դափնեկիրների շրջանում, որը մեդալն ու վկայագիրը ստացել է Քեմբրիջի իր տանը:
Մրցանակին Գլյուկն արժանացել է «անսխալորեն ճանաչելի բանաստեղծական ձեռագրի համար, որն իր խիստ գեղեցկությամբ անհատական կենցաղը վերածում է համընդհանուրի»: 2020-ի Նոբելյան շաբաթը համավարակի պատճառով դարձել է ամենաարտասովորը մրցանակի պատմության մեջ: Նոբելյան հիմնադրամից հայտնել են, որ միջոցառումների մեծ մասը տեղի կունենա առցանց ռեժիմով: