Ամեն ինչ իր ժամանակին Ժողովուրդ ջան, բա եթե ադրբեջանական բանակը , ռազմական առումով, հասել է իր նպատակներին ու ինչպես իրենք են ներկայացնում «գրավել է» Արցախի կեսը , հիմա ինչու՞ է հիստերիայի մեջ գոռում Ստեփանակերտի մասին: Ոչ մի արդյունքի էլ չի հասել: Այդքան զոհ է տվել, այդքան տեխնիկա կորցրել ու…ՈՉԻՆՉ: Ընդհակառակը: Իսկ մեզանից գրավված հենակետերի մասին ես դեռ կգրեմ այստեղ: Ամեն ինչ իր ժամանակին:
Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ