Ռուսաստանը ողջունում է ԲՐԻԿՍ-ին անդամակցելու Ադրբեջանի որոշումը՝ հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը։ «Ողջունում ենք ԲՐԻԿՍ-ի աշխատանքներին որպես լիիրավ անդամ մասնակցելու մեր բարեկամ Ադրբեջանի ցանկությունը։ Մենք կշարունակենք աջակցել, որպեսզի դա տեղի ունենա: Կարծում եմ՝ դա կարվի առաջիկա տարիներին»,- ասել է նա:                
 

«Մոնակոյի իշխան Ալբերը անսահման տպավորիչ էր»

«Մոնակոյի իշխան Ալբերը անսահման տպավորիչ էր»
12.06.2014 | 16:30

Աշխարհահռչակ սոպրանո Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մոնտե Կառլոյում, «Նորմա» օպերայի պրեմիերայից հետո, Մոնակոյի Իշխան Ալբերի հետ: Ամբողջ երեկո խոսում էր Հայաստանի պատմության, մշակույթի և իր հայ բարեկամների մասին: Այնքան բան գիտեր մեր երկրի մասին... անսահման տպավորիչ էր...»։

Դիտվել է՝ 1604

Մեկնաբանություններ