Մարդիկ, հաճախ մեկը մյուսից լսելով, միմյանց խորհուրդ են տալիս կանաչ թեյը գերադասել սովորական սև թեյից: Նրանցից շատերը գիտեն, լսել են, որ այո, իսկապես օգտակար է այն, իսկ թե ինչում է, ըստ էության, կայանում կանաչ թեյախոտի օգտակարությունը, անտեղյակ են: Այսպես, կանաչ թեյի դրական հատկությունները բազմաթիվ են, բայց մենք կփորձեն նշել դրանցից կարևորագույները:
Բացի այն, որ կանաչ թեյի խառնուրդը ունակ է ոչնչացնել քաղցկեղային բջիջները երեխաների մոտ առաջացած նորագոյացություններում, այն աշխատում է նույնիսկ այն դեպքում, երբ քիմիոթերապիան դադարում է արդյունավետ լինել:
Փորձարկումները ցույց են տվել, որ մի քանի բաժակ կանաչ թեյը մեկ օրում դրական ազդեցություն է թողնում սրտի վրա.
այն բարձրացնում է իմունային համակարգը
պաշտպանում է մաշկը ծերացումից
կանաչ թեյը կանխում է ավելորդ քաշի ավելացումը, կարգավորում է նյութափոխանակությունը
կարգավորում է ուղեղի գործունեությունը, լավացնում հիշողությունը
դրական ազդեցություն է թողնում նյարդային համակարգի վրա
բարելավում է մկանային համակարգի աշխատանքը
Գիտնականները անքնությամբ տառապողներին խորհուրդ են տալիս` երեկոյան ժամերին ընդունել կանաչ թեյ, այն նպաստում է խորը քուն մտնելուն:
Պարզվում է` կանաչ թեյը մեծացնում է նաև սեռական ցանկությունը, կարգավորում խնդիրները` ինտիմ հարաբերություններում:
Ծխողների մոտ քչացնում է ծխախոտի ազդեցությունը:
Այն օգտակար միջոց է լուծի դեմ:
Կանաչ թեյը հաղորդում է էներգիա ամբողջ օրվա ընթացքում:
Օգտակար է նաև աչքեր համար. կանաչ թեյի թուրմը հանում է հոգնածությունը և հաղորդում առանձնակի փայլ:
Ի դեպ, կանաչ թեյի մեջ վիտամինները 10 անգամ ավելի շատ են, քան սև թեյի մեջ: Նրանում գերակշռում են B խմբի վիտամինները:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ