Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Կողմ են նոր նախարարության ստեղծման նախաձեռնությանը

Կողմ են նոր նախարարության ստեղծման նախաձեռնությանը
21.05.2012 | 07:14

Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը միանում է տեխնոլոգիական և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման նախաձեռնությանը:

Ինչպես տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, Հայաստանի եռաչափ մոդելավորողների միությունը միանում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից մայիսի 11-ին արված հայտարարությանը տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն զարգացման նախարարության ստեղծման վերաբերյալ: ,Ոլորտի միասնական կառավարման մարմնի ստեղծումը կապահովի տեխնոլոգիական և ինովացիոն աննախադեպ նվաճումներ, Հայաստանի ինժեներական, ճարտարապետաշինարարական, վիզուալիզացիայի և այլ ոլորտներ ձեռք կբերեն միջազգային շուկայի պահանջարկին համապատասխան մակարդակ, մրցունակություն և կդառնան տարածաշրջանի առաջատարե,- կարևորում է խնդիրը Հայաստանի եռաչափ մոդելավորողների միության նախագահ Գուրգեն Պարոնյանը: Նրա խոսքով՝ նախարարության առկայությամբ և գործունեությամբ կլուծվեն նաև այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են հայկական շուկայում ինժեներությունը որպես արժեքավոր և կարևոր մասնագիտության համբավի վերականգնումը և պահպանումը, ոլորտի զարգացմանը նպաստող հարկային, մաքսային օրենսդրության բարելավումը, սկսնակ կազմակերպություններին հատուկ ուշադրությամբ և աջակցությամբ ապահովելը և այլն:
Ոլորտի կառավարման նմանատիպ մոդելներ ներդրվել և հաջողությամբ կիրառվում են աշխարհի բազմաթիվ զարգացող և զարգացած երկրներում` Ավստրիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Պորտուգալիայում, Սերբիայում, Ղազախստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Ռումինիայում, Լեհաստանում, Բուլղարիայում, Սլովենիայում, Մալազիայում, Եգիպտոսում և այլն:

Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հանդես եկավ տեղեկատվական, հեռահաղորդակցման տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտները կարգավորող առանձին պետական կառավարման մարմնի՝ նախարարության ստեղծման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ` ուղղված ՀՀ նախագահին և նորընտիր Ազգային ժողովին: Նախաձեռնության նպատակն է ունենալ մեկ միասնական մարմին, որը կհամակարգի ՀՀ-ում տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների, նորարարության ներդրման և զարգացման, տնտեսության բոլոր բնագավառներում դրանց արդյունքների ներդրման, էլեկտրոնային կառավարման և տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացները, պատասխանատու կլինի ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման համար:

Լիլիթ Գրիգորյան

Դիտվել է՝ 4906

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ