ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ իրազեկում է The Washington Post-ը։ Թրամփը ՌԴ նախագահին խորհուրդ է տվել չսրել պատերազմն ՈՒկրաինայում և հիշեցրել նրան Եվրոպայում Վաշինգտոնի զգալի ռազմական ներկայության մասին։ Երկու երկրների ղեկավարները քննարկել են Եվրոպայում խաղաղության հասնելու հնարավորությունները։               
 

Այսօր այլ իրողությունների առջև է կանգնած Ադրբեջանը

Այսօր այլ իրողությունների առջև է կանգնած Ադրբեջանը
18.08.2024 | 11:17

Բաքվի բռնապետը ՀՕՊ զորավարժություններ է սկսել։ Դատելով զորավարժությունների հրապարակված կադրերից՝ կարելի է ենթադրել, որ զորավարժություններն անցկանցվում են հարավային շրջաններում։ Հատկանշական է, որ Իրանի ռազմածովային ուժերի զորավարժություններից հետո Ադրբեջանի ՀՕՊ զորավարժությունները խոսում են նրա մասին, որ Ադրբեջանում տեղակայված իսրայելական բազաների վրա օդային հարձակում կարող է լինել Կասպից ծովից։ Ադրբեջանը շատ երկար ժամանակ, շուրջ չորս տարի, ՀՕՊ զորավարժություններ չի անցկացրել և հանկարծ որոշեց անցկացնել նմանատիպ զորավարժություն։ Սա նաև ցուցիչ է, որ այսօր այլ իրողությունների առջև է կանգնած Ադրբեջանը։

Չեմ կարծում, որ Իրանը հրավածներ կհասցնի Ադրբեջանի տարածքում տեղակայված ենթադրաբար իսրայելական ռազմաբազներին, քանի որ Ադրբեջանը բավականին նահանջել է իսրայելական պլացդարմ լինելու Իսրայելին տված խոստումից։ Կարծում եմ, որ նույնիսկ շատ շուտով հնարավոր է, որ Բաքվի բռնապետը ստորագրի փաստաթուղթ, որով Ադրբեջանը կպարտավորվի երբեք որևէ երրորդ երկրի չտրամադրել ռազմական տարածք՝ հատկապես Իրանի հետ սահմանային հատվածներում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3107

Մեկնաբանություններ