05.11.2019|
00:07
Ստեփան Շաքարյանի հետ երկար տարիներ աշխատել եմ Հայաստանի հեռուստատեսությունում (նկատի ունեմ խորհրդային տարիների միակ հեռուստատեսությունը)։ Ստեփանը, կամ ինչպես նրան մտերիմներն էին դիմում՝ Ստյոպան, տաղանդավոր կոմպոզիտոր էր, բարձր կարգի պրոֆեսիոնալ, ճաշակով երաժիշտ։