Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ

Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ
01.06.2020 | 09:06

Մանրանկարչության ամենավառ ներկայացուցիչներից է նկարիչ Սալավաթ Ֆիդայը, որ մատիտի ծայրերն անհավանական գլուխգործոց-քանդակների է վերածում:

Մանրանկարչության այս տեսակը բավական նուրբ գործընթաց է, որ ամուր նյարդեր է պահանջում: Ցանկացած պահի կարող է կոտրվել մատիտի փուխր միջուկն ու ամբողջ աշխատանքը ջուրը լցվել: Սալավաթի ստեղծած փոքրագույն քնադակներն ապշեցնում են չափերով ու անհավանական դետալայինությամբ:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3751

Մեկնաբանություններ