ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հա­ջորդն ո՞վ է լի­նե­լու

Հա­ջորդն ո՞վ է լի­նե­լու
13.03.2020 | 02:57
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի կի­նո­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյա­նը մեկ ան­գամ չէ, որ անդ­րա­դար­ձել ենք: Սա­կայն հատ­կա­պես զար­հու­րե­լին այն է, որ սույն տիկ­նոջ գոր­ծու­նեու­թյան յու­րա­քան­չյուր է­ջի հետ նոր ծա­նո­թու­թյուն ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան, հան­րու­թյա­նը մո­լո­րեց­նե­լու նո­րա­նոր գո­հար­ներ է ի հայտ բե­րում: Բո­լո­րո­վին վեր­ջերս «Ի­րա­տե­սի» 28.02.2020 թվագ­րու­թյունն ու­նե­ցող «Հայ կի­նո­յի ա­ռայժմ հա­վեր­ժա­կան ժ/պ-ն ու նրա ձա­խա­վեր գոր­ծու­նեու­թյու­նը» հրա­պա­րա­կու­մում անդ­րա­դար­ձել էինք նրա գոր­ծու­նեու­թյան ան­քակ­տե­լի մաս կազ­մող ստա­խո­սու­թյան հեր­թա­կան դրսևոր­մա­նը, ըստ ո­րի կի­նո­կենտ­րո­նում ֆիլ­մե­րի թվայ­նա­ցու­մը, վե­րա­կանգ­նու­մը սկս­վել է 2018-ից, երբ իր բո­լոր ան­հար­թու­թյուն­նե­րով հան­դերձ հայ կի­նո­յում այս գոր­ծըն­թա­ցը մեկ­նար­կել է 2006-ից: Սա­կայն ե­թե դու Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյան ես, քեզ հա­մար ի՛նչ մի խն­դիր է փաս­տե­րը կեղ­ծե­լը, պատ­մու­թյու­նը 12 տա­րով խմ­բագ­րե­լը։ Չզար­մա­նաք, ե­թե օ­րե­րից մի օր սույ­նը հայ­տա­րա­րի, որ ին­քը Հա­մո Բեկ­նա­զա­րյանն է։
Հոդ­վա­ծին, որ­տեղ ի մաս­նա­վորի անդ­րա­դարձ է ե­ղել լե­հա­կան FIXAFILM ըն­կե­րու­թյան կողմից Սեր­գեյ Փա­րա­ջա­նո­վի «Հա­կոբ Հով­նա­թա­նյան» ֆիլ­մի 2018-ին ի­րա­կա­նաց­ված թվայ­նաց­ման գոր­ծըն­թա­ցին, զար­մա­նա­լի օ­պե­րա­տի­վու­թյամբ անդ­րա­դար­ձել է ծրագ­րի ղե­կա­վար Դե­նիել Բր­դը (ուր էր թե նման օ­պե­րա­տի­վու­թյուն, փաս­տե­րին ա­րագ ար­ձա­գան­քե­լու ու­նա­կու­թյուն ու­նե­նա­յին ո­լոր­տը հա­մա­կար­գող ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյու­նում)՝ ի­րեն կողմ­նո­րո­շող­նե­րին հայտ­նի նշա­նա­ռու­թյամբ թի­րա­խա­վո­րե­լով կի­նո­կենտ­րո­նի… նախ­կին տնօ­րե­նին: Զա­վեշտն այն է, որ չն­շե­լով վեր­ջի­նիս հետ երբևի­ցե ու­նե­ցած հա­մա­գոր­ծակ­ցու­թյան փաստ կամ հա­տուկ դի­տա­վո­րու­թյամբ լռե­լով այդ մա­սին՝ Դե­նիել Բր­դը Շ. Միր­զա­խա­նյա­նի գովքն է ա­նում՝ նրան ներ­կա­յաց­նե­լով որ­պես իր նա­խոր­դից զգա­լիո­րեն բաց անձ­նա­վո­րու­թյան:
Շատ հնա­րա­վոր է, որ կի­նո­կենտ­րո­նի ժ/պ-ն բո­լոր պա­րա­մետ­րե­րով բա­վա­րա­րել է Դե­նիել Բր­դին, ու դրա պատ­ճա­ռով է պա­րո­նը իր ո­րակ­ման մեջ գո­հու­նակ, սա­կայն նյու­թի տակ դր­ված նրա ստա­տուս-ար­ձա­գան­քում դժ­վար չէ տես­նել մեկ այլ շերտ, որ­տեղ հս­տակ նշ­մա­րե­լի է Շ. Միր­զա­խա­նյա­նի ու նրա թի­մի ծա­նոթ ձե­ռա­գի­րը: Դ. Բր­դի ստո­րագ­րու­թյամբ պա­տաս­խա­նի մեջ սույն ար­հես­տա­վարժ թիմն այն­քան փութ­կոտ ու ջե­մե­ռանդ է ե­ղել ա­պա­տե­ղե­կատ­վու­թյան հեր­թա­կան չա­փա­բաժ­նի տա­րած­ման ժրա­ջա­նու­թյան մեջ, որ ստա­տու­սի թարգ­մա­նու­թյու­նում տար­րա­կան գրա­գի­տու­թյան նկատ­մամբ էլ է մեղ­քեր գոր­ծել` այդ­պես էլ չհաս­կա­նա­լով, որ բա­ներ կան, ո­րոնք Google translate-ն այ­սօր­վա վի­ճա­կով դեռևս ի զո­րու չէ ա­նե­լու: Հար­կավ կա­րող ենք հու­շել, թե ին­չի մա­սին է խոս­քը, սա­կայն շատ ա­վե­լի ճիշտ կլի­նի այդ բա­ցա­ռիկ հա­վա­քա­կա­նու­թյա­նը թող­նել իր բնա­կան վի­ճա­կի՝ եր­ջա­նիկ ան­գի­տու­թյան մեջ, ո­րով­հետև, ե­թե, ինչ­պես ա­սում էին մեր նախ­նի­նե­րը հնում, զենք քա­ջաց՝ սահ­ման յու­րյանց, ա­պա այս հա­վա­քա­կա­նու­թյան պա­րա­գա­յում զենք տգի­տյաց՝ սահ­ման յու­րյանց։
Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 4322

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ