ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անի­մաստ, ան­բո­վան­դակ փա­ռա­տո­նե­րից Հա­յաս­տանն աչք չի բա­ցում

Անի­մաստ, ան­բո­վան­դակ փա­ռա­տո­նե­րից Հա­յաս­տանն աչք չի բա­ցում
21.02.2020 | 00:54
Չգի­տեմ՝ փա­ռա­տո­նա­մո­լու­թյունն ով է բե­րել ու մեր վզին փա­թա­թել, բայց որ ա­ռանձ­նա­կի ան­տա­ղանդ ենք իս­կա­պես նոր­մալ փա­ռա­տոն ու­նե­նա­լու ու այն կազ­մա­կեր­պե­լու հար­ցում, ան­քն­նար­կե­լի է: Ան­կեղծ ա­սած, մեծ հույ­սեր ու­նեի, որ այս իշ­խա­նու­թյու­նում, որ­տեղ, ա­ռա­ջին հա­յաց­քից, խան­դա­վառ ե­րի­տա­սարդ­նե­րի պա­կաս չկա, պաշ­տո­նյա­ներ կլի­նեն, որ կա­ռա­ջար­կեն վերջ դնել տա­րի­ներ ի վեր ռա­բի­սու­թյան աս­տի­ճա­նի ի­ջեց­ված փա­ռա­տո­նե­րին: Բայց նրանք ոչ միայն վերջ չդ­րե­ցին, այլև շա­րու­նա­կե­ցին ա­ռա­վել քան անտ­րա­մա­բա­նա­կան փա­ռա­տո­ներ կյան­քի կո­չել: «Մո­րու­քի փա­ռա­տո­նը», օ­րի­նակ, որ հաս­տա­տել էր դեռ վար­չա­պետ Կա­րեն Կա­րա­պե­տյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, կյան­քի կոչ­վեց նո­րե­րի օ­րոք: Օ­րերս էլ տե­ղե­կա­ցանք, որ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի մոտ «յար­խուշ­տա­յի» փա­ռա­տոն անց­կաց­նե­լու թե­մա­յով քն­նար­կում է տե­ղի ու­նե­ցել: Փա­ռա­տոն ի­րա­կա­նաց­նելն ի­րա­կա­նում վատ չէ, ուղ­ղա­կի այն խիստ բո­վան­դա­կա­յին ու ըստ էու­թյան պետք է լի­նի՝ միտ­ված որևէ բա­նի հան­րահռ­չակ­մա­նը, պահ­պա­նու­թյանն ու զար­գաց­մա­նը: Տա­րի­ներ ի վեր, օ­րի­նակ, Ախ­թա­լա­յի սուրբ Մա­րիամ աստ­վա­ծա­ծին ե­կե­ղե­ցու բա­կում խո­րո­վա­ծի փա­ռա­տոն էր անց­կաց­վում. մի կողմ թող­նե­լով հար­ցը, թե որն է խո­րո­վա­ծի պահ­պա­նու­թյան, հան­րահռ­չակ­ման ու զար­գաց­ման օ­րա­կար­գը, ու­շադ­րու­թյուն դարձ­նենք այն հան­գա­ման­քի վրա, որ ու­տել-խմե­լու այդ ա­րա­րո­ղու­թյու­նը հոգևոր մի­ջա­վայ­րում էր անց­կաց­վում: 2009-ից ի­րա­կա­նաց­վող այդ փա­ռա­տո­նը չեմ սի­րել, ըն­դու­նել, ի­մաս­տա­վո­րել դեռ ա­մե­նաս­կզ­բից, քա­նի որ մշ­տա­պես ա­կա­նա­տես եմ ե­ղել «մի-մի թաս կոն­ծե­լու» տրա­մա­բա­նու­թյամբ ի­րա­կա­նաց­վող գոր­ծըն­թա­ցի: Այս մա­սին եր­կար խո­սե­լուց հե­տո, փա­ռա­տո­նի կազ­մա­կեր­պիչ­նե­րը նախ դրա ան­վա­նու­մը փո­խե­ցին՝ դարձ­նե­լով «Խո­րո­վա­ծի, եր­գի, պա­րի ու ար­վես­տի» փա­ռա­տոն, այ­նու­հետև անց­կաց­ման վայ­րը տե­ղա­փո­խե­ցին՝ ե­կե­ղե­ցու բա­կից քա­ղա­քի ֆուտ­բո­լի դաշտ:
Բայց ո՛չ եր­գը, ո՛չ պա­րը, ո՛չ էլ, ա­ռա­վել ևս, ար­վեստն ու անց­կաց­ման վայ­րը չկա­րո­ղա­ցան հե­տին պլա­նում թող­նել խո­րո­վա­ծը: Փա­ռա­տո­նը մինչ այ­սօր էլ շա­րու­նա­կում է մնալ որ­պես «մեկ շի­շը քա­նի­սո՞վ ես վա­ճա­ռում», «գա­ռան մա­տե­րը՝ մո­շի հա­տիկ­նե­րով», «խո­զի սու­կին՝ ըն­կույ­զի մու­րա­բա­յով», «ձմե­րու­կի սոու­սով՝ հոր­թի փափ­կա­միս» ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի փա­ռա­տոն:
Նույն պատ­կերն է նաև Տա­վու­շում անց­կաց­վող «Օ­ղու», «Մեղ­րի և հա­տապ­տուղ­նե­րի», Ար­մա­վի­րում անց­կաց­վող «Տոլ­մա­յի» ու տա­րաբ­նույթ այլ փա­ռա­տո­նե­րի ժա­մա­նակ: Ի­հար­կե, դեռևս ան­գե­րա­զան­ցե­լի է «Ոչ­խար խու­զե­լու» փա­ռա­տո­նը, բայց, հու­սանք, փա­ռա­տո­նա­մո­լու­թյամբ տար­վող մեր չի­նով­նիկ­նե­րի խան­դա­վառ գա­ղա­փար­նե­րը դրա­նից այն կողմ չեն գնա:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5919

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ