Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Եզդիական ազգային երգերը՝ նորովի

Եզդիական ազգային երգերը՝ նորովի
19.02.2020 | 12:52

Հայաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի եզդիական համայնքն արդեն ծանոթ է երգիչ Իբրահիմ Քալիլին, որը ներկայացնում է եզդիական ազգային երգերը նորովի։ Իբրահիմը սիրում է եզդիական հին երգեր կատարել, որոնք նոր գործիքավորմամբ և յուրովի է ներկայացնում։

Բացի եզդիական երգերից նա նաև երգում է փոփ, հիփ-հոփ ոճերում, ինչպես նաև հայտնի է եզդիական ֆոլկլիոր երաժշտության կատարմամբ։ Առաջին երգը՝ «Beje beje»-ն լույս է տեսել 2012-ին, որից հետո մի քանի տարվա ընթացքում արդեն հասցրել է թողարկել 8 տեսահոլովակ, որոնք հիմնականում իր գրած երգերի հիման վրա են ստեղծված։ Իբրահիմը ինքն է իր համար գրում երգերի բառեր և երաժշտություն, բայց նաև կատարում է այլ հեղինակների գործեր։ Եզդիական ազգային երգեր, սիրո մասին երգեր, իսկ շուտով նաև նոր երգ կլինի մայրիկի մասին. մոտ երկու ամսից լույս կտեսնի նրա այդ երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը։ Իբրահամի սերը երաժշտության նկատմամբ դեռ մանկուց է եղել, երաժշտական կրթությունը ստացել է Սիրիայում՝ ուսանելով այնտեղի «Dengê Zêlal» երաժշտական դպրոցի վոկալի բաժնում։ 8 տարեկանից մասնակցել է տարատեսակ համերգների և երաժշտական մրցույթների։

Դիտվել է՝ 1983

Մեկնաբանություններ